|
|
ՔԱՂԱՔԱԿԱՆ 10 /5 /2012 13:16
Թուրք դեսպանի նախազգուշացումը Փարիզին
Անկարայում
լավատեսորեն են վերաբերվում Ֆրանսիայի նորընտիր նախագահ սոցիալիստների առաջնորդ
Ֆրանսուա Օլանդին: Այս մասին տեղեկացնող թուրքական «Զաման» (Zaman) առցանց
օրաթերթը նշում է, որ Օլանդը Սարկոզիի նման չի փորձում խոչընդոտել Թուրքիայի
եվրաանդամակցությանը:
Բայց միևնույն ժամանակ Անկարան լուրջ մտավախություն ունի
այն բանից, որ Ֆրանսուա Օլանդն իր նախորդից ավելի նախանձախնդիր
ջանասիրություն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի
ընդունման գործում:
Ֆրանսիայում Թուրքիայի
արտակարգ և լիազոր դեսպան Թահսին Բուրջուօղլուին այս առումով հստակ նախազգուշացում
է հեղել Ենիսեյան պալատին` ասելով. «Եթե Ցեղասպանության ժխտումը քրեականացնող
օրինագծի ընդունման հարցում համառություն դրսևորվի, ֆրանս-թուրքական
հարաբերություններն ուղղակի կարող են փակուղի մտնել: Թուրքական պետությունը, ազգը
և Ֆրանսիայի թուրքական համայնքը կշարունակեն դեմ կանգնել դրան»:
|
Ամենաշատ ընթերցված
Bir daha yaşanmaması adına”
Şov yıldızı Kim Kardashian yeni parfümünü tanıttı.
|