Քաղաքական09:40, 14 Մարտ 2015
Թուրքիայի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող ԵԽ զեկույցին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանում (ԵԽ) մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ զեկույցում Հայոց ցեղասպանությանն առնչվող հիշատակումների կապակցությամբ:
Բիլգիչի բնորոշմամաբ` նշյալ զեկույցում 1915 թվականի դեպքերի վերաբերյալ տեղ են գտել պատմական ճշմարտությունից և իրավական հիմնավորումներից զուրկ արտահայտություններ:
Ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության՝ Բիլգիչը մասնավորապես ասել է. «Այդ արտահայտությունները բոլոր տեսանկյուններից բավականաչափ խնդրահարույց են, և դրանք ափսոսանքով ենք ընդունում: Զեկույցն Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների համար ողբերգական ժամանակահատվածը մեկնաբանվում է ընտրովի արդարադատության զգացումով և միակողմանի մոտեցմամբ: Տվյալ խնդրի հետ կապված մեր պետության մարդկային, ճշմարտացի և կառուցողական նախաձեռնություններն անտեսվում են, առաջ են քաշվում տրամաբանությունից դուրս և ոչ իրավական պահանջներ»:
Արտգործնախարարության խոսնակը ընդգծել է, որ տվյալ պատմական հարցը չիմացողները կամ դրանք քաղաքականության համար շահագործողները ոչ միայն վնասում են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, այլև խոչընդոտում են հայերի և թուրքերի` միասնաբար ապագա կառուցելու հավանականությանը:
«Մենք մեր եվրոպացի գործընկերներից ակնկալում ենք, որ կառուցողական մոտեցումից և անաչառ գիտական ուսումնասիրություններից խուսափող հայերին խրախուսեն լինել փոխզիջող և երկխոսող»,-ընդգծել է Բիլգիչը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի հանձնաժողովը վերննշյալ զեկույցով Եվրամիության անդամ երկրներին կոչ էր արել ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |