Տարածաշրջան08:02, 17 Մարտ 2015
Թուրքական ընդդիմության քարոզարշավը կկազմակերպի Օբամայի արշավն իրականացրած ընկերությունը
Թուրքիայի գլխավոր ընդիմադիր ուժը` «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP), պատրաստվում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին:
Թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքը հայտնում է, որ ԺՀԿ-ն պայմանագիր է կնքել ամերիկյան հայտնի «Benenson Strateji Group» ընկերության հետ` հիշեցնելով, որ այս հենց կազմակերպությունն է ժամանակին կազմակերպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավը:
«Benenson Strateji Group»-ը նշյալ կուսակցության վարակնիշի մասին իրականացված նախնական հարցումների արդյունքների հիման վրա կազմելու է ընդհանուր ռազմավարություն և ներկայացնելու է առաջարկությունների փաթեթ:
Սպասվում հետաքրքիր ու արդյունավետ քարոզարշավ: Բացի հանրահավաքներից, որոնք նախատեսվում են անցկացվել երկրի 81 նահանգից 50-ում, ընդիմադդիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն անսպասելի այցեր կկատարի տարբեր շրջաններ, կմտնի շուկաներ, մարդաշատ վայրեր, տներ, կհայտնվի հասարակական տրանսպորտում և այլն:
Նշենք, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ 550 անդամներով: Խորհրդարան անցնելու նվազագույն շեմը 10 տոկոս է: 2007թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեկ գումարման խորհրդարանի գործունեության ժամկետը 5-ից կրճատվեց 4 տարվա: Թուրքիայի ներկայիս 24-րդ գումարման ազգային մեծ ժողովն ունի միջխորհրդարանական բարեկամության խմբեր 118 պետությունների խորհրդարանների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդուժի 50 տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:
Բացի Հարավային Կովկոսում տիրող իրավիճակից, Ֆիդանը խոսել է նաև թուրք-իրանական հարաբերությունների մասին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի քրդական ուժերին սպառնացել էր ռազմական գործողություններով:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Հաջողակ քաղաքական գործիչների շարքում 5.6 միավորով առաջին տեղում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է։
Պաշտոնական Անկարան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել 4 հիմնական հարց, որոնք չի հաջողել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։
Ունալը զգուշացրել է, որ իրավիճակը կարող է հանգեցնել ներքին քաղաքական անկայունության և վնասել Թուրքիայի միջազգային դիրքերին։
Բայցևայնպես Թուրքիայի նախագահը հրավիրված չէ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը:
Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդուժի 50 տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |