Միջազգային08:01, 25 Մարտ 2015
Իսրայելն իր քաղաքացիներին հորդորում է անհապաղ լքել Թուրքիան, Հայաստանը և այլ երկրներ
Իսրայելի կառավարությանն առընթեր «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» հրեաներին ուղղված գրավոր հայտարարություն է տարածել: Ըստ թուրքական «turkiyegazetesi.com.tr» լրատվականի՝ Իսրայելի այն քաղաքացիները, ովքեր ծրագրել են առաջիկա տոների և արձակուրդների ընթացքում արտերկիր մեկնել, այդ հայտարարությամբ զգուշացվում են, որպեսզի նրանք զերծ մնան ներքոնշյալ երկրներ այցելելուց, քանի որ դրանք հրեաների համար վտանգավոր գոտիներ են:
«Թուրքիա, Սիրիա, Իրաք, Իրան, Լիբանան, Եմեն, Սաուդյան Արաբիա, Աֆղանստան, Լիբիա, Սուդան, Սոմալի, Բուրկինա Ֆասո, Ինդոնեզիա, Փղոսկրի ափ, Մալի, Մավրիտանիա, Եգիպտոս, Պակիստան, Տոգո, Ալժիր, Ջիբութի, Թունիս, Բահրեյն, հարավային Ֆիլիպիններ, Հորդանան, Քուվեյթ, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ադրբեջան, Մարոկկո, Օման, հարավային Թայլանդ, Քենիա, Նիգերիա, հարավային Հնդկաստան, արևելյան Սենեգալ, հյուսիսային Նիգերիա, Չեչնիա, Քաշմիր»,- թվարկված են վերոնշյալ հայտարության մեջ: Կոչ է արվում վերոհիշյալ երկրներում գտնվող Իսրայելի բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել այդ տարածքները:
Հայտարարության հեղինակները նաև մտահոգություն են հայտնում, որ Բելգիայում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և Դանիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունները կարող են շարունակվել Իրաքի և Սիրիայի պատերազմի կապակացությամբ եվրոպական և հրեական թիրախներին ուղղված նոր հարձակումներով:
«Իրանի և «Հզբոլահի» ղեկավարած համաշխարհային ահաբեչությունը դեռ շարունակում է ողջ աշխարհում սպառնալ Իսրայելին և հրեաներին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը նշել է, որ Թուրքիայի նավթային ընկերությունները Սոմալիում 15 հզ․ քառակուսի կիլոմետր ծովային տարածքում հետախուզման լիցենզիա ունեն։
Նշենք, որ վերոհիշյալ միջանցքը հանդիսանում է Միջին միջանցքի անցումներից մեկը։
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահնիուր Օզդեմիր Գյոքթաշը ներկա է գտնվել Գվիենայի Ազգային օրվա ընդունելությանը, որը տեղի է ունեցել Անկարայում Գվիենայի դեսպանատանը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ եթե հողի սեփականատերերը չգտնվեն մինչև 2024-ի դեկտեմբերի 16-ը, ապա միլիոնավոր լիրա արժողությամբ հսկայական տարածքը կանցնի Թուրքիայի գանձապետարանին։
Թուրքիայի հետ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների գործով Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի հետաքննության շրջանակում նոր սկանդալ է հասունանում Թուրքիայի շուրջ։
Ուշադրության կենտրոնում կլինի Իրան-Իսրայել և Իսրայել-Լիբանան միջև աճող լարվածությունը, ռուս-ուկրաինական պատերազմը, Կիպրոսի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Իրերի խուզարկությունից հետո Հայրունիսա Գյուլը նկատել է, որ խուզարկություն անցած պայուսակից 3 ծրար բացակայում է։
Հարցումն իրականացվել է Իսրայելի՝ Լիբանան մտնելուց հետո, ինչից հետո Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |