Միջազգային14:19, 26 Մարտ 2015
Թուրքիան 3-րդ երկիրն է աշխարհում, որից ամենաշատն են ապաստան խնդրում
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Թուրքիան աշխարհում երրորդ տեղն է գրավում բոլոր այն երկրների շարքում, որոնցից ապաստան են խնդրում օտարերկրյա քաղաքացիները: Առաջին և երկրորդ տեղերում համապատասպանաբար գտնվում են Գերմանիան և Միացյալ Նահանգները: Հայտնի է դարձել, որ Գերմանիայից 2014-ի ընթացքում ապաստան է խնդրել 173.000 մարդ, ԱՄՆ-ից՝ 121.200, իսկ Թուրքիայից՝ 87.800 մարդ:
Թուրքական «timeturk.com» լրատվակայքը տեղեկացնում է, որ, ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի (ՓԳՀ) հրապարակած հաշվետվության, 2014-ի ընթացքում ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է ապաստան խնդրելու 866.000 դեպք: Այդ ցուցանիշն ամենամեծն է վերջին 22 տարվա ընթացքում: 1992-ին բոսնիական պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհում նման դեպքերի քանակը հասել էր 900.000-ի:
Եվրոպական երկրներում 2014-ի ընթացքում արձանագրվել է 714.300 ապաստան խնդրելու դեպք, մինչդեռ 2013-ին դրանց թիվը կազմել է 485.000: Սա նշանակում է, որ ապաստան խնդրելու դիմումների թիվը Եվրոպայում աճել է 45 տոկոսով:
ՄԱԿ ՓԳՀ-ի խոսնակ Մելիսա Ֆլեմինգը նշել է, որ Թուրքիայի դեպքում հաշվետվության մեջ չեն ներգրավվել այդ երկրում գտնվող 1.7 մլն սիրիացի փախստականները, քանի որ նրանք այդտեղ ժամանակավորապես են ապաստանել: Հաշվետվությունում նշվում է նաև, որ Թուրքիայյում ապաստանելու համար ամենաշատը դիմում են Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի, Սերբիայի և Կոսովոյի քաղաքացիները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |