Տարածաշրջան07:36, 27 Մարտ 2015
Էթյեն Մահչուփյան. «Հայ լինելով հանդերձ` ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանն անդրադարձել է իր հայկական ծագման, իր անձի ու պաշտոնի նկատմամբ հայերի դրսևորած վերաբերմունքին:
Այս մասին հայտնող թուրքական իշխանամետ «yenisafak.com.tr» պարբերականի կայքը, նշում է, որ Բելգիայի Գենտ քաղաքում ելույթ ունենալով «Նոր Թուրքիա» խորագրով սեմինարում` Մահչուփյանը մասնավորապես ասել է: «Հայերն ինձ դավաճան են ասում, թե ոչ, ես դա բնավ չեմ կարևորում: Ի վերջո, հայերի մեջ տարբեր կարծիք ունեցող մարդիկ կան: Շատ հնարավոր է, որ այդպես ասող հայեր էլ կան, բայց դա կարևոր չէ»:
Մահչուփյանը նաև նշել է, որ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո (1923թ.) այնտեղ ապրող հայերը զգալի դժվարությունների են բախվել` կապված քաղաքացիության հետ: Բայց, ըստ իր դիտարկման, վերջին 10 տարվա ընթացքում հայերը Թուրքիայում ակնհայտորեն իրենց ավելի ազատ են զգում:
«Ես իմ հայ լինելն ապացուցելու կարգավիճակում չեմ: Հայ լինելով հանդերձ՝ ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում: Մենք այս տարածքում ապրել ու մեր մշակույթը զարգացրել ենք օսմանյան, դեռ ավելին՝ օսմանցիներին նախորդած բյուզանդական ժամանակներից ի վեր: Իմ կարծիքով կարևորը հենց սա է», -ասել է Դավութօղլուի խորհրդականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |