Քաղաքական08:26, 27 Մարտ 2015
Էրդողան. « Ի՞նչ է, Գալիպոլիի 100 ամյակը նշելու համար Հայաստանի՞ց պիտի թույլտվություն ստանանք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ֆրանսիական հեղինակավոր «France 24» հեռուստաալիքի հարցերին, խոսել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին:
Ըստ թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության՝ Թուրքիայի նախագահին մասնավորապես հետևյալ հարցն է ուղղվել. «Հայաստանի հետ որոշակի տարաձայնություն կա: Հայաստանի նախագահը Ձեզ մեղադրում է այն բանում, որ դուք փորձում եք խափանել 1915թ. դեպքերի 100-ամյա տարելիցի հիշատակման արարողությունները, քանի որ նույն ամսաթվին` ապրիլի 24-ին, Դուք էլ ձեր միջոցառումներն եք իրականացնելու Թուրքիայում: Ձեզ բացահայտորեն մեղադրում են, այդ մասին ի՞նչ եք մտածում»:
Ի պատասխան՝ Էրդողանն ասել է. «Մինչ օրս Թուրքիայի և Հայաստանի միջև առկա խնդիրների առումով դրական քայլ կատարողը միշտ միայն մենք ենք եղել: Հայաստանը երբեք որևէ դրական քայլ չի արել: Մենք միշտ հաշտության ձեռք ենք մեկնել, բայց մեր ձեռքը օդում է մնացել»:
Հիշեցնելով նաև անցյալ տարի ապրիլի 23-ին իր հրապարակած ցավակցական ուղերձի մասին՝ Էդողանը կարծիք է հայտնել, որ չնայած ուղերձը բազմաթիվ դրական արձագանքների արժանացավ, բայց Հայաստանի կողմից նույն դրական արձագանքը չեղավ:
«Այս տարի մենք տոնում ենք Չանաքքալեի (Գալիպոլի, Դարդանել) մարտերի հարյուրամյակը: Ի՞նչ է, դրա համար Հայաստանի՞ց պիտի թույլտվություն ստանանք: Դրա տարեթիվը հայտնի է, ամեն ինչ հայտնի է: Ցամաքային մարտերի հարյուրամյակի միջոցառումները որևէ կերպ կապ չունեն Հայաստանում իրականացվելիք միջոցառումների հետ: Ընդհակառակը, նրանք են այդ ամսաթիվը համապատասխանեցրել մեր ժամանակացույցի հետ: Մենք բոլորովին նման խնդիր չունենք»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ալեն Բերսեի ընդունելությունը կազմակերպվել է Թուրքիայի նախագահականում:

Ապրիլի 22-ին մի խումբ զինված մարդիկ կրակ էին բացել զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 28 մարդ:

Թուրքիայի նախագահը Պակիստանի առաջնորդ Շահբազ Շերիֆի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |