Քաղաքական09:25, 30 Մարտ 2015
Կիպրոսյան կուսակցությունն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին
Կիպրոսի «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» հերքել է այն տեղեկությունը, թե կուսակցության որոշ նեկայացուցիչները դեմ են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը:
Թուրքական «gundemkibris.com» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Կիպրոսի խորհրդարանում «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» ներկայացնող որոշ պատգամավորներ դեմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը՝ պատճառաբանելով, թե այն կիպրոսցի թուրքերի կողմից հավանության չի արժանանա:
Սակայն կուսակցությունն արդեն հերքող հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ կուսակցությունը ինչպես միշտ կանգնած է հայ ժողովրդի կողքին և պնդումները, թե կառավարության և խորհրդարանի միջև կան տարաձայնություններ ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև վնաս են հասցնում հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |