Տարածաշրջան07:32, 06 Ապրիլ 2015
Թուրքիայից արտաքսվել է գերմանացի ֆոտոլրագրող, որպեսզի չլուսաբանի Հայոց ցեղասպանության թեման

Գերմանական «Der Spiegel» պարբերականի ֆոտոլրագրող Էնդի Շփյուռային թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է թուրքական «Aktifmedya.com» լրատվականը, մարտի 28-ին գերմանացի ֆոտոլրագրողին Աթաթուրքի անվան օդանավակայանից հետ են ուղարկել Գերմանիա` նրա մուտքը Թուրքիա արգելելով այն պատճառաբանությամբ, թե կասկածվում է իսլամիստ գրոհային լինելու մեջ: Արտաքսված ֆոտոլրագրողը, սական, առաջին անգամ է նման խոչընդոտի հանդիպել, քանի որ նախկինում բազմիցս եղել է Թուրքիայում:
Դյուսելդորֆ վերադարձած և գերմանացի իրավապահների կողմից հարցաքննված ֆոտոլրագրողը հայտնել է, որ թուրքական իշխանությունների համար դեր չի խաղացել նաև Անկարայում գերմանական դեսպանության միջամտությունը:
Աղբյուրը նշում է նաև այն հավանական պատճառի մասին, ըստ որի, գերմանացի ֆոտոլրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա, քանի որ նա պատրաստվում էր Հայոց ցեղասպանության թեմայով լուսաբանումներ անել: Մանավանդ որ նախկինում ֆոտոլրագրողը թուրքական իշխանությունների կողմից հակազդեցության էր հանդիպել նշյալ թեմային անդրադառնալու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |