Ցեղասպանություն12:50, 09 Ապրիլ 2015
Թուրքիայի և աշխարհի կոմունիստներ. «Հայոց ցեղասպանությունը չենք մոռացել, չենք մոռանալու»
Թուրքիայում և ամբողջ աշխարհում գործող 11 կոմունիստական կազմակերպություն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ըստ թուրքական «ozgur-gundem.com» լրատվակայքի` Թուրքիայի, Հունաստանի կոմունիստական կուսակցությունները, Բրազիլիայի «Ժողովուրդների իրավապաշտպան հեղափոխական ճակատը», Բոլիվիայի «Ժողովրդական հեղափոխական ճակատը», Չիլիի «Հեղափոխական կոմունիստների միությունը», Էկվադորի «Կոմունիստական կուակցությունը», «Կարմիր արև մաոիստ կոմունիստական խումբը», ԱՄՆ-ի «Մարքսիստական, լենինյան և մաոիստ հեղափոխական խումբը», Հնդկաստանի «Կոմունիտական կուսակցությունը» և Մարոկկոյի «Պրոլետարական մարքսիստական, լենինյան խումբը» հայտարարել են.
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարում ևս մեկ անգամ նզովում ենք ցեղասպանության ոճրագործներին: Ցեղասպանություն իրականացնեղները չեն կարող ազատվել պատմության դատաստանից»:
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանն ուղեկցած պատմական իրադրությանը և ընդգծվում է, որ հայ ազգի նկատմամբ թուրքական թշնամանքը այսօր ևս շարունակվում է:
«Թուրքական պետության հակահայկական թշնամանքն այսօր էլ է շարունակվում: Դա է ապացուցում այն փաստը, որ 2007-ի հունվարի 19-ին սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր հայազգի Հրանտ Դինքի գործը մինչև օրս չի բացահայտվել, իսկ հանցագործները խնամքով թաքցվում են: Թուրքական կառավարությունը չի ճանաչում իր երկրի սահմաններում ապրող ոչ մի ազգային փոքրամասնության կյանքի իրավունքը: Թուրքական պետությունը խտրական քաղաքականություն է վարում ոչ միայն հայերի, այլև լազերի, չերքեզների, հույների նկատմամբ: Մենք չենք մոռացել և չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |