Տարածաշրջան07:53, 13 Ապրիլ 2015
Թուրքական ԶԼՄ-ներ. Անկարայում «ցեղասպանության» երկրաշարժ է
Նախօրեին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և Պապի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթի կիրառումն արժանացել են թուրքական լրատվամիջոցների լայն լուսաբանմանը:
Թուրքական բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Հռոմի Պապի մատուցած պատարագին և նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը: Թուրքական հրապարակումներում առաջին պլան է բերված Հռոմի Պապի կողմից «ցեղասպանություն» եզրաբառի կիրառման փաստը և հիշեցումը, որ Պապը նախկինում ևս հնչեցրել էր 1915-ի վերաբերյալ նման տեսակետ: Պատարագի մասնակիցների և ընդհանուր մասնրամասների մասին հիշատակումով թուրքական ԶԼՄ-ները ուղիղ մեջբերել են Պապ Ֆրանցիսկոսի հետևյալ ձևակերպումը:
«20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն իրականացվել է հայերի նկատմամբ»:
Մասնավորապես ընդդիմադիր «Dogan Haber» լրատվական գործակալությունը նշում է. «Չնայած Թուրքիայի բոլոր դիվանագիտական նախաձեռնություններին, Պապն ասաց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի դեմ է իրականացվաած եղել»:
Չափավոր իշխանամետ «Posta» պարբերականի կայքն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հռոմի ներկայիս պապը առաջինը և միակը չէ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդներից, որ 1915-ին կատարվածն անվանել է ցեղասպանություն:
«Ավելի վաղ, Պապ Ֆրանցիսկոյից առաջ էլ Վատիկանը կրկին օգտագործել էր «ցեղասպանություն» եզրաբառը»:
Ընդդիմադիր լրատվամիջոցներից «Cumhuriyet»-ը նշում է, որ Հայոց ցեղասպանություն ասաց այն Պապը, որը եղել է Էրդողանի նախագահական պալատի առաջին պաշտոնական հյուրը:
«Ասաց՝ ցեղասպանություն ու Անկարային տակնուվրա արեց»:
Ձախակողմյան «Birgun» պարբերականը հիշեցնում է, որ դեռևս մարտի վերջերին Վատիկանում Թուրքիայի դեսպանն ասում էր, թե սպասելիք ունեն, որ պապը չի օգտագործի «ցեղասպանություն» եզրաբառը:
«Անկարայում «ցեղասպանության» երկրաշարժ է»,- գրում է աղբյուրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |