Քաղաքական07:22, 13 Ապրիլ 2015
Թուրքական իշխանությունների արձագանքը Վատիկանի պատարագին և Պապի ելույթին

Ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և այդ ընթացքում Պապի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթի կիրառումն արժանացել են պաշտոնական Անկարայի արագ հակագործողություններին: Նույն օրը թուրքական պաշտոնական շրջանակները տարբեր ձևաչափերով արձագաքնել են կաթոլիկ աշխարհի հովվապետին:
Առաջինը թեմային արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այդ ժամանակ պաշտոնական այցով գտնվում էր Մոնղոլիայում: Տեղեկանալով կատարվածի մասին՝ Չավուշօղլուն Twitter միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով. «Պապի՝ պատմական և իրավական իրողություններից հեռու գտնվող հայտարարությունը անընդունելի է: Կրոնապետական գահը անհիմն մեղադրանքներով քեն և ատելություն սերմանելու տեղ չէ»:
Դրան հաջորդեց Վատիկանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըի հետկանչը Թուրքիա:
«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին Պապի «20-րդ դարում առաջին ցեղասպանությունն իրականացվել է հայերի նկատմամբ» արտահայտությունից հետո Վատիկանում Թուրքիայի դեսպանը խորհրդացկության համար կանչվել է Թուրքիա»,- տեղեկացնում թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Sabah»-ը: Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարություն հրավիրվեց Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելոն, որին ընդունում է փոխարտգործնախարար Լևենթ Մուրաթ Բուրհանը և հայտնում կատարվածի կապակցությամբ Անկարայի ունեցած հիասթափությունը և մտահոգությունը:
Ուշ երեկոյան Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես եկավ բավականին ծավալուն գրավոր հայտարարությամբ՝ այն հրապարակելով նախարարության պաշտոնական կայքում: Վատիկանի պատարագը և Պապի ելույթը դատապարտող հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի է խտրական վերաբերմունք ցուցաբերել նախորդ դարասկզբին ժողովուրդների կրած տառապանքների նկատմամբ: Վատիկանյան պատարագը գնահատվել է որպես պատմությունը քաղաքականության գործիք դարձրած պատարագ:
«Ցեղասպանությունն իրավական հասկացություն է: Իրավունքի պայմանները չկատարող պնդումները, որքան էլ ջանան լայնորեն տարածել, միևնույն է, դրանք բաղկացած են զրպարտությունից: Պապ Ֆրանցիկոսն իր ելույթում զանգվածային կոտորած է անվանում Բոսնիայում և Ռուանդայում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները, որոնք միջազգային դատարանների կողմից ճանաչվել են ցեղասպանություն: Իսկ ահա դատարանի ոչ մի վճիռ չունցող 1915-ի դեպքերը Պապն անվանում է ցեղասպանություն: Այս հակասությանն անհնար է պարզաբանում տալ արդարամտության ու խղճի տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ: Պապի հայտարարությունը գնահատվում է որպես Եվրոպայում բարձրացող ռասիզմին տուրք տվող, մահմեդականներին և թուրքերին կոլեկտիվ հանցնաք վերագրող ծայրաստիճան անպատեհ, ծայրաստիճան սխալ և անհետևողական հայտարարություն: Իսկ վերջում Անկարան հույս է հայտնում, որ Պապը կվերանայի իր դիրքորոշումը:
Թուրքիայի խուճապային արձագանքների ապրիլ 12-ի շղթան երզափակում է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Վատիկանում մատուցված աննախադեպ պատարագին և Եվրոպային մեղադրող շեշտադրումներով բավականին ծավալուն ելույթ ունեցել այդ թեմայով: Նա մասնավորապես ասել է.
«Եթե սկսենք պատմության քննարկումներ, ապա ամեն դեպքում դրանից ամենաշատը ինչ-որ առումով ամոթ կլինի հենց Եվրոպայի համար: Ինկվիզիցիայի դատարաններ ահից Իսպանիայից փախած հրեաների և մահմեդականների ապաստարանը Թուրքիան է եղել: Եվ դա ընդամենը 500 տարի առաջ: Այդ ժամանակ Ստամբուլը թուրքերի, հայերի, հույների, մահմեդականների և հրեաների համար խաղաղ գոյակցության քաղաք էր: Եթե չլինեին արտաքին գործոնները, հավանաբար 1915-ի այդ ցավալի իրադարձությունները գուցեև տեղի չունենային: Ու այդ ցավերին միակողմանիորեն նայելը, միայն մեկ հատվածի կրած ցավերին ցավերին տեր կանգնելը, իսկ մյուսի ցավն անտեսելը, հարգելի Պապին և նրա զբաղեցրած գահին հարիր չէր»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |