Ցեղասպանություն10:19, 14 Ապրիլ 2015
Մահչուփյան. «Վատիկանն իր վրայից նետեց 100-ամյա հոգեբանական ծանրությունը»

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը թուրքական «karar.com» լրատվակայքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վատիկանյան պատարագի ժամանակ Հռոմի Ֆրացիսկո 1-ին Պապի ելույթին, որի ընթացքում նա ասել էր. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի հանդեպ է կատարվել»:
Մահչուփյանը նշել է, որ այն դեպքում, երբ Բոսնիայի Աֆրիկայի դեպքերը ցեղասպանություն են համարվում, այն դեպքում, երբ պարզապես երեխաների անջատումն իրենց ընտանիքներից ցեղասպանություն է համարվում, անհնար է պնդել, թե 1915-ին ցեղասպանություն չի եղել:
«Վատիկանն իր վրայից նետեց հարյուրամյա հոգեբանական ծանրությունը: Հիմա պետք է հակառակ կողմից նայել հարցին. ոչ թե հարցնել, թե ինչու է օգտագործել ցեղասպանություն բառը, այլ՝ թե ինչպես է 100 տարի խուսափել այդ բառից: Վատիկանը կարող էր ավելի շուտ դա անել, բայց չի արել»:
Թուրքիայի վարչապետի խորհրդականը նշել է նաև, որ Պապի խոսքերում քաղաքական կողմ փնտրելը սխալ կլինի, քանի որ և հայերի համար, և այլազգիների համար հիմա դա ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի: 100 տարի անց Պապի կողմից ցեղասպանություն բառի օգտագործումը, ըստ Մահչուփյանի, որևէ էական նշանակություն չունի:
«Սակայն կարևորը այդ բառը չէ: Կարևորը անցյալից դասեր քաղելով միասին ապագա կերտելն է: Կարևոր է 100 տարի առաջ տեղի ունեցածին միասին նայել կարողանալը: Կարևոր է այսօր այստեղ ապրող մարդկանց միմյանց հասկանալն ու հաղորդակցվելը», - ընդգծել է Դավութօղլուի խորհրդականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |