Քաղաքական09:36, 15 Ապրիլ 2015
Էրդողանն ակնարկել է Թուրքայից հայերին արտաքսելու հնարավոր սպառնալիքի մասին

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստան մեկնելուց առաջ դարձյալ անդրադարձել է հայերի ու Հայոց ցեղասպանության հարցերին: Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» պարբերականի կայքը հայտնում է, որ Էրդողանը դժգոհություն է հայտնել, թե ինչու են թուրքերը փորձում պաշտպանվել:
«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու ենք մենք` որպես ազգ կամ որպես լրատվամիջոցներ, պաշտպանական դիրքեր զբաղեցնում: Անձամբ ես, որպես հանրապետության նախագահ, պաշտպանվելու մտահոգություն չունեմ: Երբ ասում են «ցեղասպանություն», դա դեռ չնշանակեց, թե մեզ վրա բիծ կա»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Դիմելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ընդունած երկրների խորհրդարաններին և Եվրախորհրդարանին (ԵԽ)` Էրդողանը բացառել է այն տարբերակը, թե հնարավոր կլինի Թուրքիային ընդունել տալ այդ հանցանքը:
«ԵԽ-ն ինչքան էլ որոշում ընդունի-չընդունի, մեր մի ականջից այն կմտնի, մյուսից դուրս կգա: Անհնար է, որ Թուրքիան ընդունի նման հանցանքը»:
Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում օրինական և ապօրինի բնակություն հաստատած հայերի մասին` ասելով. «Այս պահին իմ երկրում քաղաքացիություն ունեցող կամ չունեցող 100.000 հայ կա: Մի՞թե մեր կողմից եղել է բացասական վերաբերմունք մեր հայ քաղաքացիների նկատմամբ: Մենք կարող ենք նրանց արտաքսել, բայց չենք արել դա: Միշտ ասում եմ` Վանի Աղթամար կղզու եկեղեցու վերանորոգումն իրականացվել է պետական միջոցներով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռամադանի տոնի առթիվ:

Արմին Լաշետը նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուշադիր գնահատվի, քանի որ մի շարք հարցերում կա Թուրքիայի կարիքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |