Քաղաքական13:00, 16 Ապրիլ 2015
Էրդողան. «ԵԽ-ի ընդունած որոշումը մեզ համար իրավականորեն առ ոչինչ է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Ղազախստան կատարած այցի ժամանակ, համատեղ մամուլի ասուլիսի է տվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Ըստ թուրքական «Յենիշավաք» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահը խոսելով թուրք-ղազախական հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ, ադրադարձել է նաև Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևին:
Պաշտոնական այցով և Ղազախստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով թուրք-ղազախական գործարար ֆորումում, անդրադարձել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած հայկական բանաձևին և առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների խնդրին:
Ինչպես հայտնում է թուրքական իշխանամետ «Yeni safak» թերթի կայքը, Էրդողանը մասնավորապես ասել է.
«Խորհրդարաններում ընդունված որոշումները մեզ համար իրավականորեն առ ոչինչ են: Այս առումով քաղաքական գործիչների արած բոլոր հայտարարություններն իրավական արժեք չունեն մեզ համար: Թուրքիան երբեք հայ ժողովրդի հետ խնդիր չի ունեցել: Մեր բարեկամական զգացումը հայ ժողովրդի նկատմամբ դեռևս նույնն է մնացել»:
Նախօրեին իբր 100.000 ներգաղթյալ հայերի մասին նշած Էրդողանն այսօր Ղազախստանում այդ թիվը դարձրել է 40.000: Նա կրկին հնչեցրել է պատմությունը պատմաբաններին թողնելու, արխիվները բացելու մասին անհեթեթ կոչերը և ընդգծել. «Եկեք մեր համատեղ անցյալի հիման վրա միասին առաջ շարժվենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |