Տարածաշրջան06:54, 18 Ապրիլ 2015
Թուրքիայում պղծվում ու թալանվում է հերթական հայկական գերեզմանատունը
Սթանոզի գյուղի հայկական գերեզմանատունը թալանվում է գանձեր որոնողների կողմից: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը գրում է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող Սթանոզ գյուղը նախկինում բացառապես հայերով է բնակեցված եղել: Հայերը Կիլիկիայից այստեղ են եկել 15-րդ դարում:
Արդեն 17-րդ դարում բնակավայրի առևտրական և արդյունաբերական հռչակը տարածվել էր անգամ մինչև Եվրոպա: Սթանոզում գործել են «Սուրբ Փրկիչ» և «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցիները և «Լուսինյան» ու «Ղևոնդյան» դպրոցները, որոնցում մինչև երկու հարյուր հայ մանուկ է կրթություն ստացել: Իսկ այսօր նախկին հայաբնակ գյուղից մնացել են միայն ավերակներ մնացել և հայկական գերեզմանատունը, որը գանձեր որոնողների կողմից անխնա թալանվում ու ավերվում է: Դրա հետևանքով շիրմաքարերից շատերն անհետացել են, իսկ շրջակայքում ցաքուցրիվ են եղել մարդոսկրի կտորտանքներ:
Սթանոզի հայկական գերեզմաատունը դեռևս 90-ական թվականներին հայտարարվել է որպես պահպանվող տարածք, բայց դրանից հետո էլ թալանը շարունակվում է: Գերեզմանատան մի մասն էլ տեղացիների կողմից օգտագործվում է որպես բացօթյա հանգստի տարածք: Նշվում է նաև, որ գերեզմանատան պահպանման համար տեղական ինքնակառավարման մարմինները նրա մի մասում մետաղալարեր են անցկացրել, սակայն դրանք ապամոնտաժվել են: Գերեզմանատան մի մասն էլ միացվել է տեղում ընթացող շինարարության տարածքին: Այս առթիվ Անկարայի ճարտարապետական պալատի ներկայացուցիչները նախատեսում են այցելել գերեզմանատան տարածք և տիրող իրավիճակի մասին զեկուցել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |