Տարածաշրջան07:56, 20 Ապրիլ 2015
Էրդողանը սպառնում է. «Հայերը մեծ վնաս են կրելու»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Թուրքիայի Քոջաելի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ կրկին խոսել է Հայոց ցեղասպանության, Հռոմի Պապի ելույթի ու Եվրախորհրդարանի (ԵԽ) ընդունած բանաձևի մասին: Էրդողանը կրկնել է նախորդ անգամվա մտքերն`ասելով, որ այդ որոշումներն ու ուղերձները իրենց համար նշանակություն չունեն: «Դրանք մեր մի ականջից մտնում ու մյուսից էլ դուրս են գալիս»,-ասել է վերջինս:
Ինչպես հայտնում է թուրքական «Ihlas» լրատվական գործակալությունը, Էրդողանը դիմել է ամբողջ աշխարհին ու հատկապես հայերին. «Այս խնդիրը պատմությունից կտրելու ու որպես քաղաքական գործիք օգտագործելուց ամենամեծ վնասը հենց հայերն են կրելու: Մենք գիտենք, որ այս խնդիրը հայերին պաշտպանելու հետ որևէ կապ չունի»:
Էրդողանը կրկին խոսել է Թուրքիայում բնակվող տասնայակ հազարավոր հայերի մասին: Ըստ նրա` այդ երկրում օրինապես ապրում է 40 հազարանոց հայ համայնք, իսկ հայ ներգաղթյալների թիվը կազմում է 80 հազար:
«Այդ մենք էինք, որ Վանա լճի Աղթամար կղզում վերականգնեցինք հայկական եկեղեցին ու դրա դռները բացեցինք աշխարհի բոլոր հայերի համար: Մենք մեր խղճի առջև մեր պարտքը կատարում ենք: Այդքանից հետո ինչպե՞ս է լինում, որ մեր հանդեպ նման քայլեր եք անում: Ամբողջովին քաղաքական նպատակներ հետապնդող ու Թուրքիայի դեմ ուղղված այս արշավից ոչինչ դուրս չի գա: Սակայն այս գործից հայերը մեծ վնասով դուրս կգան»:
Էրդողանը նաև նշել է, որ իրենք հայերի հետ խնդիր չունեն ու օրինակ բերել Ստամբուլի հայաշատ թաղամասերում ապրող հայերին, որոնք ապրում են թուրքերի հետ կողք կողքի: Էրդողանը կրկնել է սփյուռքի ու Հայաստանի հետ կապված բոլորին ծանոթ թեզն այն մասին, որ վերջիններս Թուրքիայի մեկնած բարեկամության ձեռքն օդում են թողնում: Ելույթի վերջում էլ խոսել է արխիվների մասին` ասելով, որ Թուրքիայի արխիվները միշտ բաց են, և բոլոր ցանկացողները կարող են գալ և ուսումնասիրել դրանք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |