Հասարակական08:21, 20 Ապրիլ 2015
Պապի ելույթից հետո Ադանայում բնակվող հայ ընտանիքին թուրքերը զրկել են նպաստից

Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրացիսկոս 1-ին Պապը հայտարարեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը 1915թ-ին հայերի դեմ կատարվածն է: Պապի այս ելույթից հետո Թուրքիայում զայրույթի ու սպառնալիքների ալիք բարձրացավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անուղղակիորեն սպառնաց, որ կարող է Թուրքիայից արտաքսել այնտեղ ապրող հազարավոր հայերին: Իսկ Թուրքիաի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ - TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը «զգուշացրեց. «Եթե այսուհետև դպրոցներում, փողոցներում կամ աշխատավայրերում մեր ժողովուրդն ատելության վրա հիմնված անօրինական ու անհանդուրժողական քայլերի դիմի, դրա պատասխանատուն, անկասկած, Պապն է լինելու»: («Milliyet»):
Ավելի ուշ պարզ դարձավ, որ նշյալ հայտարարությունները միայն սպառնալիք կամ զգուշացում չեն: Դրա ապացույցներից մեկը թուրքական ընդդիմադիր «t24.com»լրատվակայքում տեղ գտած «Պապը Վատիկանում «ցեղասպանություն» ասաց, Ադանայի հայ քաղաքացին գործազուրկ դարձավ» խոսուն վերնագիրը կրող հրապարակումն է:
Աղբյուրի համաձայն` Պապի ելույթից հետո Թուրքիայի Ադանա քաղաքի Դումլույան գյուղում բնակվող 59-ամյա Վաննիս Չեթինյանն ու իր ընտանիքը զրկվել են սոցիալական նպաստից: Տեղական ինքնակառավարման մարմինների պատճառաբանությունն ու մեկնաբանությունը եղել է հետևյալը. «Սրանից հետո գնացեք հայկական սփյուռիքից նպաստ ստացեք»:
Ավելի ուշ Վաննիսը նաև զրկվել է աշխատանքից, քանի որ մուսուլմաններն այլևս հրաժարվել են նրան դիմել գյուղատնտեսական աշխատանքների համար: Ադանաբնակ հայ քաղաքացին պատմել է, որ գյուղում և դպրոցում, ուր հաճախում են նրա երկու որդիները, վերջիններիս մշտապես վիրավորում ու հոգեբանական ճնշման են ենթարկում, երեխաներին ստիպում են մասնակցել իսլամի դասերին և «գյավուր» անվանում:
Վաննիս Չեթինյանի վկայությամբ՝ գյուղի հայ բնակչության մեծ մասը ցեղասպանությունից փրկվելով ապաստանել են տարբեր երկրներում, իսկ տեղում մնացածները մահմեդականացվել են: Միակ հայ քրիստոնյա ընտանիքը, որ այսօր ապրում է Ադանայի Դումլույան գյուղում, Չեթինյանների ընտանիքն է: Նրանք իսլամ չեն ընդունել և աղոթելու համար այցելում են մոտակայքի իտալական կաթոլիկ եկեղեցի, քանի որ հայ առաքելականները ցեղասպանության ժամանակ ոչնչացվել են: Տեղի մուսուլման բնակչությունը ծայրահեղ անհանդուրժողականություն է դրսևորում Չեթինյանների նկատմամբ, ընտանիքը հայտնվել է սոցիալական և հոգեբանական ծանր պայմաններում:
«Մեր մասին բղավում են, թե՝ այդ հայերին պետք է խեղդել գետում, բոլորին պետք է մորթել, դրանց աղջիկներին պետք է բռնաբարել»,-պատմում է Չեթինյանը: Նրանց միակ ցանկությունը խաղաղ ու սեփական մշակույթով ապրելու հնարավորություն ունենալն է. «Ցեղասպանություն է եղել: Մենք թուրքերին ներում ենք, իրենք մեզ չեն ներում: Թող ճանաչեն ցեղասպանությունը, այլ կերպ խաղաղություն չի լինի: Մենք ուզում ենք համատեղ ու խաղաղ ապրել»,- ասել է Վաննիս Չեթինյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |