Քաղաքական14:09, 21 Ապրիլ 2015
Չավուշօղլուն ԱՄՆ-ում փորձում է կանխել Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի հնչեցումը

Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրն այցելել է Թուրքիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցի: Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ այցից հետո թուրք նախարարը պատասխանել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ լրագրողների հարցերին:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին հղելիք իր ուղերձում գործածի «ցեղասպանություն» տերմինը, Բոզքըրը պատասխանել է, որ ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլունը ներկայումս զբաղվում է հենց այդ հարցով: Ըստ Բոզքըրի` Չավուշօղլուն փորձում է արդյունավետ օգտագործել մինչև ապրիլի 24-ը եղած երեք օրը:
«ԱՄՆ-ն հզոր ուժ է, անշուշտ: Ըստ իս` ԱՄՆ-ի նախագահը չի կիրառի իրականությունից հեռու, սխալ և մինչ այժմ չօգտագործված այդ բառը: Իմ կյանքի փորձից ու տրամաբանությունից ելնելով՝ կարծում եմ, որ ԱՄՆ-ի նախագահը հակված չէ այդ բառը հնչեցնելուն: Սակայն եթե օգտագործի, ապա դա կարող է սխալ հետևանքներ առաջ բերել թե տարածաշրջանի և թե միջազգային խաղաղության համար»,- նշել է թուրք նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |