Ցեղասպանություն13:25, 23 Ապրիլ 2015
«Իմ հայը». թուրք գրողի դրամատիկ հոդվածը հայ տատիկի մասին
Թուրքական «Sozcu» լրատվական կայքը հրապարակել է թուրքական մի շարք առաջատար լրատվամիջոցներում հրապարակումներով հանդես եկած թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի «Իմ հայը» վերնագրով հոդվածը:
Հոդվածում հեղինակը պատմում է իր խորթ տատիկի մասին, որի հայ լինելու մասին իմացել է մեծանալուց հետո միայն: Հոդվածի հայերեն տարբերակը` ստորև.
«Ես տեղեկություն չունեմ այն մասին, թե ինչ եղան մեկ միլիոն հայերը…
Ես ընդամենը մեկ հայ ունեի…
Մորս մահից հետո հայրս, ով պետական ծառայող էր, ինձ ու քրոջս տարավ մորական տատիս մոտ: Տատիկս մեզ դիմավորեց Ուրֆայից ոչ հեռու Թուլմենի այգիների մեջ գտնվող մեծ տանը: Մանկությանս շատ հիշողություններ ջնջվել են արդեն, սակայն մեր հանդեպ ունեցած նրա գորովալից վերաբերմունքը լավ եմ հիշում: Տատիս նման չէր այդ մեծ տանն ապրող մորաքույրերիս ու մնացած կանանց. բարձրահասակ էր, նրբակազմ, շիկահեր ու կապուտաչյա: Անունը Ումմուհան էր:
Ողջ ընտանիքն առանձնահատուկ հարգանք ու սեր էր տածում նրա նկատմամբ: Միշտ խորհուրդ էին հարցնում նրանից, հաշվի առնում նրա կարծիքը: Հատկապես աչքի էր զարնում խստաբարո հորս` նրա նկատմամբ ունեցած հարգանքն ու վստահությունը: Մենք հասակ առանք: Մեծացանք ու հետո իմացանք, որ նա մեր իսկական տատիկը չէր, որ նա եկել էր մեր հարազատ տատիկի մահվանից հետո:
Նա մի հայ աղջիկ էր . . .
Պապս նրան վերցրել էր Եփրատի ավազանից Սիրիա ուղարկվող (բռնի գաղթեցվող) և տարբեր տեղերում ոչնչացվող հայերի քարավանի միջից ու ամուսնացել հետը: Պապս, մորաքույրերս, հարսները, կարճ ասած` բոլորը սիրել էին նրան: Նա տան մեծն էր համարվում:
Տեսնում էի, թե ինչպես էին ժամանակ առ ժամանակ խոնավանում այդ գեղեցիկ ու միշտ ուղիղ կեցվածք ունեցող կնոջ աչքերը, երբ սիրում էր ինձ ու փոքրիկ քրոջս, նրա դեմքին նշմարում էի այն վիրավորանքը, որը երբեք էլ չէր կարողանում մինչև վերջ թաքցնել…
Ահա իմ հայկական հարցը:
Չգիտեմ, թե հայերին ինչ են արել, թե արդեն ինչ իմաստ ունի այս վեճը, թե որտեղ է գտնվում ճշմարտությունը: Բայց կուզեի իմանալ, թե ով է տատիկիս պոկել իր հայրենիքից ու իր տնից այն ժամանակ, երբ նա դեռատի օրիորդ էր…
Կուզեի հաշիվ պահանջել այն տառապանքի համար, որը նա ստիպված է եղել թաքցնել, այն կարոտի համար, որը նա չէր ցանկանում ցույց տալ, այն արցունքների համար, որոնք նա գուցե ամեն գիշեր թափում էր մեզանից թաքուն: Կուզեի իմանալ, թե ովքեր են նրան դատապարտել այդ անվերջ աքսորին…
Մեկ միլիոնը չգիտեմ, ես մեկ հայ ունեի…
Իմ շատ սիրած այն թախծալի կինը…»
Այս էր իմ պատմությունը…
Չեք կարող պատկերացնել, թե հրապարակելուց հետո որքան հայհոյանքների եմ արժանացել, որոնք հնչում էին այսպես`«Հայի ցեղ, «Հայի վիժվածք»:
Բայց ինչպե՞ս կարող ես 1915-ը պատմել աշխարհին մի գլխով, որը չի կարողանում հասկանալ թերթում հրապարակված հոդվածն ու դրա մեջ եղած մարդկային զգացմունքները:
Եղբայր, այնքան շատ է տգիտությունդ, որ…
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |