Քաղաքական11:23, 23 Ապրիլ 2015
ԱՄՆ-ի որոշումը. Գալիպոլիի միջոցառումներին` դեսպան, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` նախարար

Թուրքական առաջատար լրատվականներն անդրադարձել են ԱՄՆ-ի՝ Հայաստանում և Թուրքիայում ապրիլի 24-ին պատվիարկային ներկայացվածության թեմային: Ընդդիմադիր «t24.com.tr» կայքը, վկայակոչելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահի որոշմամբ Գալիպոլիի հաղթանակի 100 ամյակի միջոցառումներին որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ մասնակցելու է դեսպան Բասսը: Խոսք չկա ԱՄՆ-ից ուղարկվելիք պատվիրակության մասին:
Թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Sabah», «Hurriyet» լրատվամիջոցները ևս նշում են, որ ԱՄՆ-ն ապրիլի 24-ին Թուրքիայում ներկայացված կլինի դեսպանի մակարդակով:
Իսկ ահա «Aksam» և «TimeTurk» լրատվամիջոցները թեմայի վերաբերյալ հրապարակման վերնագրում գրում են, որ ԱՄՆ-ն 6 հոգուց կազմված պատվիրակություն է ուղարկել Չանաքքալե, սակայն բուն հրապարակման մեջ որևէ մանրամասնւթյուն չի հաղորդվում այդ պատվիրակության մասին: Փոխարենը նշվում է, որ Օբաման ԱՄՆ-ի գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի գլխավորությամբ վեց հոգանոց պատվիրակություն է ուղարկելու Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:
Այս փաստն ընդգծում են նաև մյուս թուրքական աղբյուրները, ընդ որում՝ ավելի շատ տեղ տալով հենց Հայաստանի մասին լուրին, ինչպես նաև՝ Չանաքքալեի միջոցառումներին ակնկալվող այլ պաշտոնական հյուրերի մասին տեղեկատվությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |