Տարածաշրջան10:23, 24 Ապրիլ 2015
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը հայկական եկեղեցու պատարագից առաջ զրուցել է լրագրողների հետ

Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրն այցելել է Ստամբուլի Հայոց պատրիարքարան` մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված կրոնական արարողությանը:
Ըստ թուրքական «Radikal» լրատվամիջոցի` նախարար Բոզքըրը պատրարքարանի ներկայացուցիչների հետ, հանդիպումից հետո, նախքան պատարագը զրուցել է լրագրողների հետ: Թուրք նախարարը, նշելով, որ Պոլսի հայոց պատրիարքի փոխանոր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից պատարագի մատուցումը մեծ նշանակություն ունի, ընգծել է այն հանգամանքը, որ այս տարի առաջին անգամ թուրքական կառավարության ներկայացուցիչ է մասնակցում այդ կրոնական արարղությանը:
«Ինձ համար մեծ պատիվ է Արամ Աթեշյանի կողմից մատուցվելիք պատարագին այսօր ներկա գտնվելը: Կրոնական արարողությանը առաջին անգամ մասնակցելու է Թուրքական կառավարության ներկայացուցիչը: 1916-ից մինչև հիմա սա պաշտոնապես իրակականացվող արարողությունն է»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, Բոզքըրը կրկնել է թուրքական ավանդական ժխտողական թեզը, թե 1915 թ. տեղի ունեցածի վերաբերյալ անհրաժեշտ է խորազնին և մանրամասն ոսումնասիրություն կատարել, ապա հավելել.
«Մենք մեր հայ եղբայրների հետ տեղի ունեցած վիշտերը հարգում ենք: Տեղի ունեցած վատ իրադարձությունները հաշվի ենք առնում: Այս պատճառով էլ այդ վշտերի հիշատակմանը երբեք դեմ չենք: Այդ պատճառով էլ մեր պարտքն ենք համարում մասնակցել հիշատակման կրոնական արարողությանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |