Միջազգային08:13, 28 Ապրիլ 2015
Թուրքիան Վատիկանին խաղաղության ժեստ է արել

Թուրքիայի Էկոնոմիկայի փոխնախարար Ադնան Յըլդըրըմը հրավիրել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինին և Վատիկանի պատվիրակությանը «Expo 2015» ցուցահանդեսի շրջանակներում այցելել Թուրքիայի տաղավար: Ըստ թուրքական «Cumhuriyet» լրատվական կայքի՝ իտալական մամուլը Թուրքիայի այս քայլը բնորոշել է որպես Վատիկանին ուղղված խաղաղության ժեստ:
Նշվում է, որ Վատիկանն արդեն դրական պատասխանել է տվել Թուրքիայի հրավերին և այս տարի Միլանում անցկացվելիք ցուցահանդես-վաճառքի ժամանակ կայցելի Թուրքիայի տաղավար:
Ադնան Յըլդըրըմը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Պապին մեծ գոհունակությամբ կհյուրընկալեն Թուրքիայի տաղավարում: «Եթե անգամ Պապն անձամբ էլ չգա, կարող ենք Վատիկանի պատվիրակությանը հյուրընկալել, այդպիսով կարող են ծանոթանալ Թուրքիայի պատմական, քաղաքակրթական արժեքներին»:
Յըլդըրըմն անդրադառնալով Պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը՝ ասել է. «Գուցե անգամ Վատիկանը նման բան չէր սպասում: Թուրքիան միշտ հայտնել է, որ իր արխիվները բաց են աշխարհի պատմաբանների առաջ»:
Էկոնոմիկայի փոխնախարարը կարծում է, որ երկու երկրների հարաբերությունները նախկին մակարդակին կվերադառնան և Թուրքիան միշտ պատրաստակամ է այդ առումով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Վատիկանի հարաբերությունները լարվել էին ապրիլի 12-ից հետո, երբ Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ հայերի կոտորածն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Պապի հայտարարությունից հետո Թուրքիան խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչել Վատիկանում իր արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |