Քաղաքական11:29, 28 Ապրիլ 2015
Թուրքիան դատապարտել է Բուլղարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կրկին հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ. այս անգամ բողոքի թիրախը Բուլղարիան է: Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն` Թուրքիային և պատմությանն ուղղված զրպարտություն է որակվել Բուլղարիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևը:
Բուլղարական «ATAKA» կուսակցությունը, որի նախաձեռնությամբ է խորհրդարանի օրակարգ մտել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, թուրքական ԱԳՆ-ի կողմից բնորոշվել է որպես ծայրահեղ ազգայնական, այլատյաց, եվրա-ատլանտյան արժեքները ոտնահարող քաղաքական ուժ:
«Հարևան երկիր Բուլղարիայի խոհրդարանը, ցավոք, անտեսում է պատմական նշյալ խնդրի վերաբերյալ Թուրքիայի դրևսորած մարդասիրական և առարկայական նախաձեռնությունները և շարունակում պատանդ է մնալ ծայրահեղականների շրջանակներին»,- ասված է նախարարության տարածա գրավոր հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ դրանից տուժելու են թուրք-բուլղարական հարաբերությունները: Իսկ Անկարայում Բուլղարիայի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախախարարություն բացատրություններ տալու և պարզաբանումներ ստանալու համար:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի խորհրդարանը ձայների 157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որի տեքստում մասնավորապես նշված է. « Բուլղարիայի խորհրդարանը ճանաչում է1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը: Ապրիլի 24-ը հռչակվում է «հայ զոհերի յիշատակի օր»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |