Գիտակրթական06:22, 29 Ապրիլ 2015
Ադրբեջանը 35 տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (լուսանկարներ)
Հայոց ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիային միշտ աջակցել և աջակցում է Ադրբեջանը: Բայց պետք է նշել, որ Ադրբեջանը գիտական մակարդակով 35 տարի առաջ փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին է վկայում 1980 թվականին Բաքվում հրատարակված «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան»-ի (10 հատոր) 4-րդ հատորի 84-րդ էջում տպագրված տեքստը, որում մասնավորապես ասվում է.
«Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) ժամանակաշրջանում Օսմանյան կառավարությունն իշխանության տեղական մարմիններին հանձնարարական տվեց հայերին զանգվածային ոչնչացման` գենոցիդի (ցեղասպանության) ենթարկելու մասին:
1915-16-ին ոչնչացվեց ավելի քան 1.5 մլն հայ. Ավելի քան 600.000 հայ քշվեց Միջագետքի անապատները, նրանց մեծ մասը մահացավ բանտային ճամբարներում: 300.000 հայ ապաստան գտավ Ռուսաստանում: Իսկ փախստական հայերի մի մասն ապաստանեց Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում»:
Ստորև ներկայացված են 1980 թվականին Բաքվում հրատարակված «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան»-ի (10 հատոր) IV հատորի համապատասխան էջերի պատճենները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք, որ այդտեղ է գտնվում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Ըստ թուրքական լրատվամիջոցի` Սիրիայի դպրոցական դասագրքերում շտկվում է «օսմանյան ամոթը»:
Թուրքիայի Նիղդե Օմեր Հալիսդեմիրի անվան համալսարանի և Ադրբեջանի տեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է հուշագիր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշենք, որ այդտեղ է գտնվում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Ermenihaber.am-ի հետ զրույցում ակադեմիկոսն անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի լուծման շուրջ ընթացող զարգացումներին, ինչպես նաև Սիրիայում քրդական միավորման ճակատագրին։
Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանների կողմից բերման ենթարկված անձը ծագումով սիրիացի է:
Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչության և Արգենտինայի ավիացիոն վարչության միջև փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել:
Թուրք վերլուծաբանը մեջբերում է ֆրանսիացի գրող Ալբեր Քամյուի խոսքերը․ «Եթե ուզում ես երկիրը ճանաչել, տես, թե ինչպես են մահանում այդ երկրի մարդիկ»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |