Տարածաշրջան13:57, 04 Մայիս 2015
Թուրք պրոֆեսոր. «Առաջիկա 15 տարում Ստամբուլում կործանիչ երկրաշարժ կարող է լինել»

Անցյալ շաբաթ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը որոշակի իրարանցում է առաջացրել նաև Թուրքիայում: Մասնավորապես, կրկին շրջանառության մեջ են դրվել վերջին 15 տարիների ընթացքում թուրք մասնագետների հետազոտությունների հիման վրա արված կանխատեսումները` Թուրքիային առաջիկայում սպառնացող սեյսմիկ ցնցումների մասին:
Թուրքական «Cumhuriyet» պարբերականի տեղեկացմամբ՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի Հանքարդյունաբերության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Նաջի Գյորուրը հայտարարել է, որ իրենք վաղուց են զգուշացրել Մարմարա ծովի՝ Ստամբուլի մերձակա տարածքում հնարավոր հուժկու երկրաշարժի մասին: Ըստ Գյորուրի` երկրաշարժի ուժգնությունը կարող է գերազանցել 7,2 մագնիտուդը:
Թուրք պրոֆեսորի կարծիքով, ժամանակին իրենք նկարագրել են վտանգի չափը, հնարավոր վնասները, այդ վնասները հնարավորինս նվազեցնելու և կանխելու համար անհրաժեշտ միջոցները, նույնիսկ՝ երկրաշարժի հավանական տարեթիվը:
Նշվել է, որ 1999թ հետո երեսուն տարվա ընթացքում Ստամբուլի տարածքում հնարավոր է ուժգին երկրաշարժ: Այսինքն՝ ներկայումս այդ վտանգը դեռևս սպառնում է քաղաքին: Իսկ Ստամբուլը, ըստ պրոֆեսոր Նաջիի, երկրաշարժերի նկատմամբ շատ խոցելի քաղաք է, որտեղ սեյսմակայուն չեն շենքերի մեծ մասը, իսկ ճանապարհները ծայրահեղ անտրամաբանական ու անապահով են կառուցված: Ստամբուլում կա մոտավորապես 1 մլն 600 հազ. շենք, որոնց շուրջ 60 տոկոսը (900-950 հազար շենք) խոցելի է: Թուրք մասնագետի պնդմամբ՝ Ստամբուլի սեյսմակայունությունը բարձրացնելու նպատակով, վերջին տարիներին շատ քիչ բան է արվել՝ պատասխանատու մարմինների անտարբերության պատճառով: Եվ եթե կանխատեսումներն իրականանան, Թուրքիայի խոշորագույն քաղաքը չափազանց մեծ վնասներ կկրի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |