Քաղաքական12:30, 05 Մայիս 2015
Էրդողանը չի մասնակցի մայիսի 9-ի տոնակատարություններին, քանի որ Պուտինն էլ իր հրավերն էր մերժել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցելու Ռուսաստանում մայիսի 9-ին կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակի միջոցառումներին: Մոսկվայի Կարմիր հրապարակում իրականացվելիք հիշատակի արարողությունների ժամանակ Թուրքիային ներկայացնելու է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
Թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի տեղեկատվությամբ՝ Էրդողանը մերժել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած հրավերը: Աղբյուրի համաձայն` Թուրքիայի և Ռուսաստանի միջև խնդիրներ են ծագել Հայոց ցեղասպանության և Գալիպոլիի (Դարդանել, Չանաքքալե) մարտերի 100 ամյակների առթիվ ապրիլի 24-ին Հայաստանում ու Թուրքիայում կայացած հիշատակման միջոցառումների առիթով: Ինչպես հայտնի է, Էրդողանը, ի թիվս այլ երկրների նախագահների, սեփական ստորագրությամբ հրավեր էր ուղարկել նաև Պուտինին՝ ցանկանալով, որ ապրիլի 24-ին վերջինս ներկա լինի ոչ թե Երևանում, այլ Գալիպոլիում: Սակայն Պուտինը նախընտրել էր մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Իսկ Ռուսաստանին Գալիպոլիում ներկայացրել էր Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ կատարած Էրդողանն ավելի վաղ նշել էր, որ ինքը «վիրավորված» և «վշտացած » է Պուտինի՝ Երևանում գտնվելու պատճառով:
«Ապրիլի 23-ին Պուտինի հնչեցրած հայտարարության մեջ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը, ապրիլի 24-ին Պուտինի մասնակցությունը Երևանում կայացած հիշատակի միջոցառումներին, ինչպես նաև Ռուսաստանի Պետդումայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարության ընդունումն արժանացել է Անկարայի կոշտ արձագանքին»- գրում է «Զամանը»:
Նշվում է նաև, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Ռուսաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 40 տոկոսով: Ենթադրվում է, որ երկու երկրների միջև քաղաքական խնդիրների ծագումը կարող է բացասաբար ազդել նաև առևտրատնտեսական հարաբերությունների վրա:
«Նման զարգացումները կարող են բացասաբար ազդել երկու երկրների միջև առկա հսկայական նախագծերի, մասնավորապես «Թուրքական հոսանք» (Türk Akımı) գազային նախագծի վրա: Ռուսաստանի՝ ցեղասպանության հետ կապված հայտարարություններից բարկացած Անկարան կարող է հետաձգել «Թուրքական հոսանք» նախագիծը»,- տեղեկացնում է «Zaman»-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |