Գիտակրթական09:54, 05 Մայիս 2015
Թուրքիայի Կրոնական գործերի վարչության հանձնարարությամբ «Ղուրանը» թարգմանվել է հայերեն

Թուրքիայում Կրոնական գործերի վարչության հանձնարարությամբ «Ղուրանը» հայերեն է թարգմանվել: Այս մասին նախօրեին հայտարարել է Կրոնական գործերի վարչության նախագահ Մեհմեթ Գյորմեզը:
Թուրքական «memeurlar.net» լրատվակայքի փոխանցմամբ՝ թարգմանությունը կատարել է Անկարայի համալարանի Լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի «Հայոց լեզվի և մշակույթի» մասնագետ ասպիրանտ Յավուզ Այդընը:
Թարգմանությունը խմբագրել է Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հայկականբաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Ղուրանի» այս տարբերակի նախապատրաստումը տևել է երեք տարի: Այն բաղկացած է 10 հատորից (2.500 էջ) :
Թարգմանությունը գրաքննվել է «Էրջիյես» համալսարանի Գրականության ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր Ղաֆուր Մեհդիևն ու Էստուկյանի գլխավորած հանձնաժողովը:
Ընդհանուր առմամբ տպագրվել է «Ղուրանի» թարգմանության 4.000 օրինակ՝ արևելահայերն և արևմտահայերեն տարբերակներով:
Թարգմանության մասին իր կարծիքը հայտնելիս` Էստուկյանը մասնավորապես նշել է. «Ըստ իս՝ սա շատ էական, կարևոր և յուրահատուկ նախաձեռնություն է: Կարևոր է թե «Աստվածաշնչի» և թե «Ղուրանի» թարգմանությունը տարբեր լեզուներով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |