Հասարակական12:02, 06 Մայիս 2015
«Բեշիքթաշ»-ի դարպասապահը հայհոյել է Ցեղասպանության մասին գրառում կատարած Դեն Բիլզերյանին

Թուրքիայի «Բեշիքթաշ» ֆուտբոլային թիմի դարպասապահ Թոլգա Զենգինը հայհոյել է պոկերի ամերիկահայ հայտնի վարպետ Դեն Բիլզերյանին İnstagram-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում կատարելու համար:
Թուրքական «Radikal» պարբերականի վկայությամբ՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը` ապրիլի 24-ին, Բիլզերյանը կատարել էր հետևյալ գրառումը. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Թուրքական պետությունը սպանել է 1.5 մլն հայի, այդ թվում ՝ նաև Բիլզերյան ընտանիքի մի մասին: Այսօր այդ ցեղասպանությունը դեռ չեն ճանչում: Դա կարող էր բարձարցնել իրազեկվածությունը և հնարավորություն ստեղծել կանխելու հրեաների Հոլոքոստը: Ես դրա համար թուրքերին չեմ ատում, որովհետև պատասխանատուներից ոչ մեկը ողջ չէ: Սակայն պատմությունը կարող է կրկնվել: Այդ պատճառով Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի, որ դա տեղի է ունեցել»:
Այս գրառումն արժանացել է Բիլզերյանի թուրք հետևորդների խիստ արձագանքին, իսկ բեշիքթաշցի հայտնի թուրք դարպասապահը ուղղակի İnstagram –ում հայհոյանք է գրել պոկերի հայ վարպետի հասցեին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |