Ցեղասպանություն13:16, 06 Մայիս 2015
Թուրքական Zaman թերթի սյունակագրի «Ցեղասպանություն» հոդվածը
Թուրքական «Zaman» պարբերականը ներկայացրել է, սյունակագիր Հերքյուլ Միլլասի «Ցեղասպանություն» խորագրով հոդվածը, որտեղ թուրք հեղինակը անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, այն ընդունելու ու ներողություն խնդրելու հարցին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին օրերին բոլորի նման , ես էլ ցեղասպանության մասին կարդացի այն, ինչ չէի ուզենա կարդալ, լսեցի այն, ինչ չէի ցանկանա լսել: Նորից հարցի պատմական ու իրավական կողմի վրա «լույս սփռեցին»: Փաստաթղթեր, ապացույցներ ներկայացրեցին: Թեզեր ու հակաթեզեր պաշտպանվեցին: Հարցի տնտեսական կողմին` այսինքն բռնազավաթված գույքի հարցին անդրադարձողները ավելի քիչ էին: Հիմա մի որոշ ժամանակ այս հարցի մասին կմոռանանք, մեկ էլ մյուս տարի կհիշենք:
Իվ վերաբերմունքը ցեղասպանությանը այլ է: Միշտ միտքս այն առաջին քայլերն են գալիս: Այն առաջին պահերը, երբ մարդիկ լքում են տները: Պատկերացրեք օրերից մի օր ինչ-որ մեկը ծեծում է ձեր դուռը ու ասում: «Պատրաստվեք, վաղը գնում եք» : Արագ մի ճամպրուկ եք պատրաստում: Ի՞նչ կդնեք դրա մեջ: Մի քանի կտոր շոր ու եթե ունեք, փող ու զարդե՞ր, թե տատիկից մնացած ասեղնագործ թաշկինակը, որը միշտ ձեր մոտ եք պահում: Թե ընտանիքի լուսանկարնե՞րը: Մանուկ ժամանակվա խաղալիքները `տիկնիկներն ու գայլուկին չե՞ք վերցնի: Պարտադիր ուտելիք է պետք վերցնել: Բայց մարդը քանի օրվա ուտելիքը կարող է իր հետ վերցնել:
Երեխաների հարցը ավելի դժվար է: Ենթադրենք 6 տարեկանը կարող է քայլել: Բայց 3 և մեկ տարեկանը դժվար թե: Նրանց հայրերին բանակ են տարել: Միայնակ կին եք: Ու քիչ ժամանակ ունեք որոշելու, թե, որ կոշիկը հագնեք: Անհրաժեշտ է, որ խուճապի չմատնվեք: Հանուն երեխաների պետք է ողջ -առողջ լինեք: Թանկարժեք իրերը վտանգավոր է ձեզ հետ վերցնել: Ճանապարհին կթալանվեք: Գիշերը վրա հասնելուն պես որոշում եք դրանք բակում մի տեղ թաղել:
Պապիկ էլ ունեք: 80 տարեկան: Ինքն իրեն կարող է տիրություն անել և նույնիսկ ամեն օր գյուղի սրճարան կարող է գնալ: Բայց 1-2 ժամից ավել դժվար թե կարողանա քայլել: Այս քայլերթերում հանձնվողների հետ ի՞նչ է լինում: Գիտեք, թե գերի ընկածների հետ ինչ է լինում: Երբ ամբոխը հեռանում է, ճանապարհներին ընկածներին սվիններով սպանում են: Սվին են գործածում, որովհետև չեն ուզում փամփուշտ վատնել: Սպանելը պարտադիր պայման է, քանի որ, եթե չլինի մահվան վախը, ամբոջ ամբոխը տեղում կծնկի:
Կինը առավոտ շուտ, առանց այդ էլ ողջ գիշեր չէր քնել, վերջին անգամ մտնում է ախոռ, նայում է կովի կերին, ջրին, արձակում է թոկը: Բայց չգիտես ինչու առաջին անգամ ուզում է համբուրել կովին, ինքն էլ չհասկացավ, թե ինչու: Այծին խղճում է, եթե կարողանար իր հետ վերցնել, երեխաներին էլ կաթով կապահովեր: Ամենադժվարը շան հարցն էր: Կապ թողնել չի լինի, եթե արձակի էլ իրենց հետևից կգար: Իսկապես որ , շների հետ ի՞նչ արեցին:
Վերջին անգամ բոլոր սենյակները ստուգում է: Ամեն բան ինչպես միշտ իր տեղում է: Երեխաների անկողիները հավաքված են: Լվացված ամաները չորացել են: Սպիտակեղենը ծալում ու պահարանի մեջ է դնում: Բայց հատակը չի ավլում: Մեկ է` վաղը նորից փոշոտվելու է: Բանալիները դռան դիմացի ծաղկամանի մեջ է դնում: Ամուսինը տեղը գիտի: Սեղանին էլ գրություն է թողնում ամուսնու համար, որ գա ու չզարմանա: Աղջկա տետրից մի էջ է պոկում ու գրում. «Մեզ ինչ-որ տեղ են տանում: Առաջին հնարավորության դեպքում կգրեմ քեզ, բոլորս լավ ենք, մի անհանգստացի»:
Պապիկին դժվարությամբ է համոզում: Չէր ցանկանում գնալ: Երկու երեխային գրկում է: Մեծին զգուշացրնում է, որ կողքից հեռու չգնա: Ես այս պատմության շարունակություն ոչ գրել եմ ուզում, ոչ լսել: Առանց այդ էլ այսքանը արդեն իսկ ինձ համար չափից շատ է: Մի առավոտ տներից վերջին անգամ դուրս եկած այդ մարդկանց, այդ հարյուր հազարների մասին մտածելը ինձ բավականչափ ցավ է պատճառում:
Իրենց տներից, թաղամասերից, ընկերներից, ընտանեկան գերեզմաններից բռնի կերպով կտրված մարդկանց մասին մտածելիս ներսս խավարում է: Բայց այս հարցում ներողությունն էլ չեմ հասկանում: Դա անողները և դրան ենթարկվածները վաղուց արդեն մահացել են: Նրանց երեխաները և թոռները մեղավոր չեն կարող համարվել: Իսկ անմեղի խնդրած ներողությունը անիմաստ է: Եթե ներողությունը ափսոսանք է նշանակում, ուրեմն անմեղը պետք է հայտարարի, թե ափսոսում է: Այս հարցում միշտ այս տրամաբանությամբ եմ մտածել: Մինչև որ…
10 տարի առաջ էր, ազգային փորքամասնությունների վերաբերյալ մի գիտաժողովում Ռըդվան Աքարը ներկայացրեց 1942 թվականի ունեցվածքի հարկը և 1964 թվականի արտահանումները: Իրադարձությունները ներկայացրեց հերթականությամբ և առանց դրամատիզմի: Եվ ես առաջին անգամ , մի քիչ զարմացած լսեցի այս իրադարձությունների հրապարակավ ներկայացումը: Ասվածներում «սակայն» չկար, «այդ ժամանակաշրջանի պայմաններից ելնելով» չկար , «սոցիոլոգիական պատճառներ» չկար, «ուրիշ դեպքերի հետ համեմատություն» չկար: Միայն մեծ անիրավության բացեիբաց ընդունում կար: Ներողություն էլ չկար, ճանաչում կար:
Եթե հայրս ողջ լիներ և այդ օրը այնտեղ լիներ և կզարմանար և շատ լավ կզգար մտածեցի: Հետո արցունքներս փորձեցի թաքցնել: Քանի որ առանց պատճառն հասկանալու, լաց էի լինում: Ես կյանքումս 3 անգամ եմ լաց եղել: Մեկը երիտասարդ ժամանակ սիրո պատճառով, մեկը հետագայում մի մահվան հետ էր կապված և 3-րդն էլ այդ օրն էր, այդ ելույթի ժամանակ: Իրականում մի դրության մեջ էի, որը իմ տրամաբանությամբ չէի ցանկանում ընդունել: Պարզվում է ընտանիքիս հետ կատարված անարդարության հանրային ընդունումն էի ուզում: Անկեղծորեն էի ուզում: Չնայած գիտակցական մակարդակում այլ կերպ էի մտածում:
Մարդու հետ կապված այնքան շատ բան կա, որ չեմ հասկանում: Ներողություն խնդրելուն հավասար մի վերաբերմունք ցույց տալը ինչո՞ւ է որոշների համար այդքան դժվար: Ի՞նչի համար է ապստամբությունը: Եթե ընդունեն, այն ինչը բոլորը գիտեն, ինչ կլինի: Մյուս կողմից էլ եղածը եղել է, անողը արդեն չկա, ինչ իմաստ ունի ներողությունը: Հետագայում, երբ մարդուն ավելի լավ հասկանանք, այս հարցերին երևի թե գիտական պատասխաններ կգտնենք: Տուժածներին և իրենց հարազատների մի տեսակ ներողություն սպասելը արդեն ընդունում եմ, առանց պատճառն հասկանալու:
Սակայն այդ «ընդունումը» եթե ճնշման տակ է լինելու կամ քաղաքական ենթատեքստ է ունենալու, ապա այդ ներողությունը վաղը հերքում կդառնա , ու դա ավելի վիրավորական կլինի: Ուրեմն ավելի լավ է ընդհանրապես չլինի: Դեպքերն և զգացմունքների բացակայությունը կարծես նորից ես վերապրում…
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |