Տարածաշրջան13:30, 06 Մայիս 2015
Լավրովի Թուրքիա կատարելիք այցը հետաձգվել է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` մայիսի 16-ին Թուրքիա կատարելիք այցը հետաձգվել է:
Թուրքական «Cihan» լրատվական գործակալության հաղորդմամբ` Լավրովը մայիսի 16-ին պետք է ժամաներԱնթալիա` թուրք պաշտոնակցի հետ միասին նախագահելու 2 երկրների միջև գործող Բարձրագույն ռազմավարական համագործակցության խորհրդի շրջանակներում կազմակերպվող ռազմավարական ծրագրավորման խմբի ամենամյա նիստին, որը նախատեսված է եղել մայիսի 16-ին:
Ըստ աղբյուրի` ռուսական «Իզվեստիա» թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, Թուրքիան է ցանկացել նիստի հետաձգել` որպես պատճառ նշելով հունիսի 7-ին երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները:
Թերթը նշել է նաև, որ նիստի հետձգման պատճառներից մեկն էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունն է ապրիլի 24-ին Երևանում անցկացված հիշատակման արարողություններին:
«Սակայն «Իզվեստիա»-ին հարցազրույց տված ռուս բարձրաստիճան դիվանագետներից մեկն ասել է, որ նիստի հետաձգումը կապ չունի Թուրքիայի դիրքորոշում արտահայտելու հետ»,- հավելել է թուրքական լրատվական գործակալությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |