Քաղաքական08:04, 07 Մայիս 2015
Հայոց ցեղասպանության թեմայով Էրդողանի հետաձգած ժողովը հրավիրելու է այսօր
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ մի շարք երկրներ (Չեխիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ) ու միջազգային կազմակերպություններ ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր ու օրենքներ ընդունեցին:
Թուրքիայի համար հատկապես անսպասելի և շոկային էր ապրիլի 12-ին Վատինկանի Սբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Պապի ելույթը, ըստ որի «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»: Այնուհետև Եվրախորհրդարանը (ԵԽ) ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ևս ճանաչելու ցեղասպանությունը:
Թուրքական «Haberler» լրատվակայքի փոխանցմամբ՝ այս բոլոր զարգացումների համատեքստում ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախատեսած ժողովը, որտեղ պետք է բազմակողմանիորեն քննարկվեր Հայոց ցեղասպանության հարցը, հետաձգվել էր: Այդ ժողովը կայանալու է այսօր՝ մայիս 7-ին: Հյուրերի մեծ մասը գիտնականներ են: Ուշագրավ է, որ նիստի հյուրերի շարքում տեղ է գտել նաև ամերիկացի գիտնական, Բահչեշեհիրի համալսարանի պրոֆեսոր Հելֆ Լոուրին: Վերջինս համարվում է օսմանյան պատմության հայտնի մասնագետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |