Հասարակական10:07, 08 Մայիս 2015
Արա Գյուլեր. «Մեր ընտանիքում ցեղասպանության մասին երբեք չի խոսվել»

Թուրքիայի քաղաքացի, ծագումով հայ նշանավոր ֆոտոլրագրող Արա Գյուլերը հարցազրոյց է տվել թուրքական Cine 6 TV-ին: «Երեկ, այսօր վաղը» հաղորդաշարի հյուր Գյուլերը խոսել է իր աշխատանքների, իր ծագման և Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ:
Ամեն տարի ապրիլի 24-ին տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության թեմայի ակտիվացման առթիվ Գյուլերը նշել է, որ քննարկումներ լինում են բոլոր ժամանակներում: Դրանք եղել են և քարե դարում, և «Միություն ու առաջադիմություն» կուսակցության ժամանակաշրջանում, և Սուլթան Սուլեյման Քանունիի օրոք: «Դրանք միմյանց կուտեն, հետո կհանդարտվեն: Այդպես են ստեղծվում պետությունները«,- ասել է ֆոտոլրագրողը:
Ըստ Արա Գյուլերի՝ իրենց ընտանիքում Հայոց ցեղասպանության մասին երբեք չի խոսվել: «Այս ամենը նորություն է, միայն վերջին տասը տարիների ընթացքում է խոսվում, նախկինում նման բան չկար»:
Իրեն Աթաթուրքի ժամանակաշրջանում մեծացած սերնդի ներկայացուցիչ համարող ֆոտոլրագրողը հայտնել է, որ ոչ ոք երբեք պատճառ չի ունեցել իրեն ասելու, թե դու հայ ես: «Եթե ինձ նման բան ասող լինի, կքոթակեմ»:
Պատմելով հոր մասին, ով որպես դեղագործ մասնակցել է Դարդանելի (Չանաքքալե) մարտերին` Գյուլերը նշել է, թե հայրն իրենից թուրք էր, ինքը` հորից:
Ֆոտոլրագրողը նաև նշել է, որ իր առաջին ֆոտոլուրը եղել է Աթաթուրքի կոտրված արձանը: Հաղորդման ընթացքում ֆոտոլրագրողը պատմել է, նաև որ 1958թ. պատահաբար հայտնաբերել է Թուրքիայի Այդընի տարածքում գտնվող Աֆրոդիսիաս անտիկ քաղաքը, համագործակցել է այնպիսի հայտնի արտասահմանյան ամսագրերի հետ, ինչպիսիք են Times-ը, Life-ը, Der Stern-ը, Paris-Match-ը, ներկայացրել է իր հիշողությունները՝ կապված մի շարք համաշխարհային քաղաքական և մշակութային մեծությունների հետ: Նա երազել է լուսանկարել Չա8լի Չապլինին, սակայն իրենց ծանոթության շրջանում Չապլինը կաթվածի պատճառով արդեն անվասայլակի վրա էր և չի ցանկացել այդ վիճակում լուսանկարվել, ուստի ֆոտոլրագրողի երազանքը չի իրականացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |