Քաղաքական08:13, 08 Մայիս 2015
Էրդողանը սխալ քայլ է համարել նախկին նախագահ Գյուլի երևանյան այցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում 19 պատմաբանների ու ակադեմիկոսների հետ նախօրեին քննարկել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր:
Թուրքական «Aksam» պարբերականի հաղորդմամբ` Էրդողանը, անդրադառնալով ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինի Հայաստան կատարած այցին, ասել է. «Պուտինի հետ հեռոխոսազրույց ունեցա: Նրան ասացի, որ վշտացած եմ: Ընդգծեցի նաև, որ մեր հարաբերություններին վնաս է հասցվել և դրանք հնարավոր է վերանայվեն»:
Ըստ Էրդողանի պարզաբանման` քանի որ Պուտինն ապրիլի 24-ին գերադասել էր մեկնել Հայաստան, այդ իսկ պատճառով ինքն էլ չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Մեծ հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին: Փոխարենը Թուրքիան մոսկովյան տոնակատարություններին ներկայացված է կլինի Ռուսաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակով:
Էրդողանը նաև հիշեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված ֆուտբոլային դիվանագիտության մասին: Դժգոհել է, որ իբր Անկարայի կողմից արված քայլերը, մեկնված բարեկամության ձեռքը փոխադարձություն չի ստացել հայկական կողմից: Եվ դեռ մի բան էլ Երևանը կոշտ ձևակերպումներով է սկսել արտահայտվել Թուրքիայի հասցեին:
Երեքուկես ժամ տևած հիշյալ քննարկումից հետո ժողովի մասնակիցներից պատմաբան Մուստաֆա Արմաղանը, ըստ «Milliyet»-ի, զրուցել է լրագրողների հետ և հայտնել որոշակի մանրամասնություններ: Արմաղանը մասնավորապես տեղեկացրել է, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար Երևան մեկնած այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի արարքը Էրդողանը սխալ քայլ է համարել: Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին լարվածության կապակցությամբ, ըստ Արմաղանի, Էրդողանը նշել է, որ եթե կարիք լինի Մոկսվայից էլ հետ կկանչեն իրենց դեսպանին, կվերանայեն դիվանագիտական հարաբերությունների մակարդակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |