Տարածաշրջան14:06, 11 Մայիս 2015
Թուրքիայի բնակչությունը ծերանում է
Թուրքիայի բնակչության կազմում երեխաների քանակը նվազում է: Թուրքիայի վիճակագրական ծառայության 2014 թվականի տվյալների համաձայն` երկրի 77.7 միլիոն բնակչության 24.3 տոկոսը (18.8 միլիոն) 0-14 տարեկան երեխաներ են, 67.8 տոկոսը` 15-64 տարեկաններ (52.640.512 մարդ), իսկ 8 տոկոսը` 65-ից բարձր տարիք ունեցողները:
Թուրքական «Vatan» թերթը հետաքրքիր տվյալներ է ներկայացնում Թուրքիայի բնակչության տարիքային կազմի մասին ոչ վաղ անցյալում: Այսպիսով՝ 80 տարի առաջ` 1935 թվականին, 16.1 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում 6 միլիոն 662 հազարը երեխաներ էին (0-14 տարիքային խումբ), իսկ 65 և բարձր տարիքային խմբում հաշվառված էր 628.041 մարդ: 1990 թվականին, երբ Թուրքիայի բնակչությունը 56.4 միլիոն էր, երեխաները կազմում էին բնակճության 35 տոկոսը, իսկ 2000 թվականին՝ 29.8 տոկոսը (ընդհանուր բնակչությունը 67.8 միլիոն):
Թուրքիայի վիճակագրական ծառայության կողմից պատրաստված զեկույցի համաձայն` ծնելիությունը 2050 թվականին կնվազի մինչև 1.65-ի: Նվազման հետևանքով 2023 թվականին երեխաների թիվը կլինի բնակչության 21.2 տոկոսը, 2050-ին՝ 20 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան Իրան-Իսրայել հերթական լարվածության ֆոնին հոկտեմբերի 2-ին պլանավորված մի շարք չվերթներ չեղարկել է։
Տարածվում են լուրեր այն մասին, որ Իսրայելի կողմից Լիբանանի վրա ցամաքային հարձակման մեկնարկից հետո մեծ թվով լիբանանցիներ գաղթում են դեպի Թուրքիա:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կկրի խաղաղության գործընթացի դրական հանգուցալուծումից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ եթե հողի սեփականատերերը չգտնվեն մինչև 2024-ի դեկտեմբերի 16-ը, ապա միլիոնավոր լիրա արժողությամբ հսկայական տարածքը կանցնի Թուրքիայի գանձապետարանին։
Իրերի խուզարկությունից հետո Հայրունիսա Գյուլը նկատել է, որ խուզարկություն անցած պայուսակից 3 ծրար բացակայում է։
Ստամբուլում կայացել է Միջին միջանցքի կապուղիներից մեկը հանդիսացող Լապիս Լազուլի երթուղու երկրների (Ադրբեջան, Վրաստան, Աֆղանստան, Թուրքմենստան, Թուրքիա) տրնասպորտի նախարարների հանդիպումը։
Անկարայի դատարանում տեղի ունեցած լսումներից մեկում Ալփերեն Դեմիրդիշը պնդել է, որ դատական խորհրդի նախագահի և ու դատավորի գլխաշորի առկայությունը «հակասում է Թուրքիայի աշխարհիկությանը»։
Երկու երկրները կարող են կիսվել դատաիրավական պրակտիկայում իրենց փորձով ու շարունակել հարաբերությունները «Թյուրքական պետությունների կազմակերպության» շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |