Տարածաշրջան11:37, 12 Մայիս 2015
Թուրք պաշտոնյա. «Այս տարի 11 հայկական եկեղեցի է վերանորոգվելու»
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցկացվում է պեղումների և ուսումնասիրությունների 37-րդ գիտաժողովը, որի ընթացքում խոսել է նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչ պրոֆեսոր Ահմեթ Հալուկ Դուրսունը: Վերջինս ներկայացրել է Թուրքիայում կատարված աշխատանքները, որոնք վերաբերում են տվյալ բնագավառին:
Թուրքական «Gercekgundem» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Դուրսունը նշել է, որ այս տարի 11 հայկական եկեղեցի են վերանորոգելու: Դուրսունի պնդմամբ` Հայաստանում կա օսմանյան շրջանին պատկանող մի շատրվան, որի վեանորոգման ցանկության մասին հայտնել են, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:
Բացի այդ թուրք պրոֆեսորը նշել է, որ ամբողջ Անատոլիան անցյալից ավանդ են ստացել և պարտվոր են փոխանցել ապագա սերունդներին:
«Իրավասության վերաբերյալ որևէ նախապաշարմունք կամ թերարժեքության բարդույթ չունենք: Մենք մեծ ազգ ենք, մեծ քաղաքակրթություն ստեղծած պետություն ենք: Վերջին տարիներին ամենամեծ ֆինանսավորումը հատկացվել է Անիի ուսումնասիրություններին: Եվ մենք չենք ամաչել և չենք հետաքրքրվել, թե Անիի պեղումների գտածոները թուրքական, թե հայկական են»,- ասել է թուրք մասնագետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |