Իրավական07:27, 23 Մայիս 2015
«Քամփ Արմեն»-ը հայերին վերադարձնելու պահանջով բազմամարդ քայլերթ Ստամբուլում

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի ապամոնտաժման դեմ հերթապահութուն իրականացնող «Քամփ Արմեն համերաշխության» խմբի նախաձեռնությամբ մայիսի 22-ի երեկոյան ճամբարը հայ ժողովրդին վերադարձնելու պահանջով քայլերթ է կազմակերպվել Ստամբուլում:
Ըստ թուրքական «imctv» հեռուստաալիքի կայքի` Ստամբուլի հայտնի Թաքսիմ հրապարակից մինչև Գալաթասարայի վարժարան շարունակված բազմամարդ երթին մասնակցել են նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) պատգամավորության հայ թեկնածուներ Մուրաթ Մըհչըն ու Գարո Պայլանը, ինչպես նաև նույն կուսակցությունից առաջադրված Դենիզ Զարաքոլուն ու Ֆլոր Ուլուք Բենլին:
Երթի վերջում արդեն 17 օր ճամբարում հերթապահություն իրականացնող «Քամփ Արմեն համերաշխության» խմբի անունից մամուլի համար հայտարարություն է արվել: Հայտարարության մեջ «Քամփ Արմեն»-ի բռնագրավումը բնութագրվել է որպես ցեղասպան քաղաքականության շարունակություն: Ինչպես նաև նշվում է, որ ճամբարը ավելին է, քան ուղղակի հայ ժողովրդից բռնագրավված հերթական գույքերից մեկը, այն բոլորին ի պահ է տվել Հրանտ Դինքը:
Նշենք, որ «Քամփ Արմեն» ճամբարը հայ համայնքին պատկանած և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից է: Այստեղ Հայոց ցեղասպանությունիս հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, 1500 ավելի որբ ու չքավոր հայ երեխաներ են ապրել ու հայերեն սովորել: Նրանց թվում են եղել Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
Ճամբար-որբանոցի տարածքը 1962 թվականին գնվել է հայկական բողոքական եկեղեցու կողմից, իսկ ճամբարը կառուցվել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ջանքերով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |