Միջազգային12:20, 25 Մայիս 2015
ԱՄՆ-ի կոնգրեսում Թուրքիայի խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացվել է օրենքի նախագիծ, որով կոչ է արվում Թուրքիային «հարգանք ցուցաբերել մարդու հիմնարար իրավունքների և խոսքի ազատության նկատմամբ»: Բանաձևին կողմ է արտահայտվել 29 կոնգրեսական: Նրանց 9-ը Թուրքիայի հետ բարեկամության խորհրդարանական խմբի անդամներ են:
Թուրքական «Hurriyet» պարբերականի վաշինգտոնյան թղթակից Թոլգա Թանիշի տեղեկատվության համաձայն՝ օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:
Օրենքի նախագծում, որում նաև ընդգծվում է երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության փաստը, տեղ է գտել հետևյալ կոչը.
«Անհապաղ վերացնել խոսքի ազատության սահմանափակումները, ներառյալ՝ առցանց կամ սոցիալական կայքերում և պատշաճ հարգանք ցուցաբերել մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ՝ համաձայն ԵԱՀԿ-ի հանդեպ իր ստանձնած պարտավորությունների»:
Ուշագրավ է այն փաստը, որ օրենքի այդ նախագիծը կոնգրեսին է ներկայացվել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի՝ վաշինգտոնյան ելույթից ընդամենը մեկ օր անց : Այդ ելույթի ժամանակ մի խումբ ունկնդիրներ Էրդողանի վերաբերյալ իրենց դժգոհությունն ու քննադատությունն էին հայտնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |