Հասարակական07:50, 25 Մայիս 2015
Ստամբուլի հայկական որբանոցի ճամբարը խոստացել են վերադարձնել հայկական բողոքական եկեղեցու ֆոնդին
Ստամբուլի հայկական մանկատան «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի շենքը, որը հայտնվել էր ապամոնտաժման վտանգի տակ, արդեն փրկված է: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի վկայությամբ՝ շինության ներկայիս սեփականատերը հայտարարել է, որ պատրաստվում է մանկատունը նվիրաբերել Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին:
Մանկատան ապամոնտաժման դեմ ակտիվորեն պայքարող Թուրքիայի «Düşünce Platformu» («Գաղափարական հարթակ») միության ներկայացուցիչ Հարութ Օզերը թեմայի շուրջ մեկնաբանություններ է արել թուրքական «Özgür Radyo»-ի «Ռադիո Ակոս» ծրագրի եթերում:
Նա նշել է, որ Արմեն ճամբարի՝ հայկական կողմին վերադարձի համար հանդիպումներ են ունեցել Ստամբուլի Թուզլայի շրջանի ղեկավար Շադի Յազըջըն, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ - AKP) պատգամավորի թեկնածու հայազգի Մարգար Եսայանը, հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը և «Düşünce Platformu»- ի ներկայացուցիչները:
«Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից սեփականության իրավունքի նվիրաբերման շուրջ: Ակնկալում ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում սեփականության փաստաթղթերը կհանձնվեն» , - ասել է Հարութ Օզերը:
Իսկ Արմեն ճամբարի շինության ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Խնդրի լուծման վերաբերյալ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խնդրանքն ու հանձնարարությունը, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշին, ԱԶԿ-ի Ստամբուլի տարածքային ղեկավար Սելիմ Թեմուրջին և Թուզլայի տարածքային ղեկավար Շադի Յազըջըն ինձ համոզեցին: Մեր օրերում, երբ ամեն կերպ փորձ է արվում հրահրելու մեր հասարակության դյուրազգացությունը՝ կապված 1915թ. դեպքերի հետ, մեր հայ քաղաքացիների մտքի և զգացմունքների խաղաղության, մեր երկրի սոցիալական համերաշխության մեջ ներդրում ունենալու նպատակով՝ ամենայն հարգանքով հայտարարում են մեր հանրությանը, որ խնդրո առարկա տարածքը նվիրաբերելու եմ Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին»:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
աշվի առնելով միջազգային փորձը՝ Թուրքիան նպատակ ունի նվազագույնի հասցնել այն վտանգները, որոնք երեխաները կարող են հանդիպել սոցցանցերում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |