Քաղաքական07:42, 27 Մայիս 2015
Էրդողան. «Ընդիմությունը համագործակցում է անջատողականների ու հայկական լոբբիի հետ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարություններին, ըստ որոնց Թուրքիայի ընդդիմությունը դաշինք է կազմել «զուգահեռ կառույցի» (Գյուլենական շարժման) հետ, ինչպես նաև կապեր ունի հայկական լոբբիի հետ:
Ըստ թուրքական «avrupabulteni.com» լրատվական կայքի` Էրդողանը, հաստատելով Դավութօղլուի հայտարարությունները, ասել է, որ դա բոլորի համար պարզ է, ու իրենք էլ չեն պատրաստվում քաջալերել այդ համագործակցությունը:
«Այս պահին նրանք (ընդդիմությունը-խմբ.) կապեր ունեն անջատողական կազմակերպությունների ու հայկական լոբբիի հետ: Այդ մասին մենք տեղեկություններ և նույնիսկ փաստեր ունենք»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը հաճախ է մեղադրում ընդդիմությանը «զուգահեռ կառույցի» ու հայկական լոբբինգի հետ համագործակցելու մեջ: Օրեր առաջ էլ Դավութօղլուն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշին մեղադրել էր արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո հաշտության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ: Դավութօղլուն հայտարարել էր նաև, որ Դեմիրթաշը պետք է քուրդ ժողովրդին բացատրություն տա, թե հայկական սփյուռքի հետ ինչ սակարկումների մեջ է մտել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |