Տարածաշրջան21:55, 27 Մայիս 2015
Դավութօղլու. «Քրդին, թուրքին, արաբին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը Հայկական սփյուռքն է»

Թուրքիայում հունսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական արշավի շրջանակներում մասնակցել է Բաթմանում կուսակցության անցկացրած հանրահավաքին:
Դավութօղլուն ելույթի ժամանակ հիշեցրել է, որ Հայկական սփյուռքը ընտրությունների ընթացքում աջակցություն է հայտնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP):
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, Դավութօղլուն նշել է, որ ԺԴԿ-ին աջակցելու են Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, նախկին ազգայնականները, հեղափոխականները, զուգահեռ կառույցի ներկայացուցիչները (գյուլենականներ-խմբ.), ազգին «պարապ-սարապ» պիտակներ փակցնողները:
Դավութօղլուն իր ելույթը սկսել է «Ասա` ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու» հայտնի ասացվածքով, ապա` շարունակել . «Քրդին, թուրքին, արաբին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը Հայկական սփյուռքն է: Քրդին, արաբին, թուրքին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը այս ազգին պիտակավարում է: Զուգահեռ կառուցից աջակցությունն ակնկալող ԺԴԿ-ից ժողովրդին օգուտ կլինի՞»:
Ըստ Դավութօղլուի՝ «Ազգայանական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը, <Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) և ԺԴԿ-ն, Քանդիլը («Քուրդիստանի բանվորական» կուսակցության կենտրոնը Հյուսիսային Իրաքում-խմբ.), հայկական լոբբին, միջազգային լոբբիստական կազմակերպությունների լրատվամիջոցները, բոլորը միավորվել են ԱԶԿ-ին հարվածելու նպատակով:
Վարչապետը ներկաներին վստահեցրել է, որ հունիսի 8-ին, երբ ԱԶԿ-ն ստանա ժողովրդի քվեն, կուսակցության օրակարգի առաջին հարցը կրկին քրդական հարցի կարգավորումը:
«Քրդերն ընտրական շեմն անցնելու խնդիր չունեն, նման խնդիր ունի ԺԴԿ-ն, քանի որ կա ԱԶԿ, որը ներկայացնում է և՜ թուրքերին, և՜ քրդերին, և՜ արաբներին»,- եզրափակել է վարչապետը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպայի Հայկական Ֆեդերացիան (EAFJD) հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցություն էր հայտնել քրդամետ կուսակցությանը՝ Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին կոչ անելով քվեարկել ԺԴԿ-ի օգտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |