Հասարակական10:15, 28 Մայիս 2015
Twitter-ում արշավ է սկսվել ընդդեմ Դավութօղլուի. «Ընկերս հայկական սփյուռքն է»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը սոցիալական ցանցերում մեծ արձագանք էր ստացել: Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ Դավութօղլուն քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» մեղադրել էր հայկական սփյուռքի հետ համագործակցելու մեջ:
Մասնավորապես ասել էր. «Ասա` ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու հայտնի ասացված կա: Մեկից, ում ընկերը Հայկական սփյուռքն է, քրդին, թուրքին, արաբին օգուտ կարո՞ղ է լինել: Քրդին, արաբին, թուրքին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը այս ազգին պիտակավարում է: Զուգահեռ կառույցից աջակցությունն ակնկալող ԺԴԿ-ից ժողովրդին օգուտ կլինի՞»:
Ինպես տեղեկացնում է «Ակոս» շաբաթաթերթը, Դավութօղլուի այս հայտարարությունից հետո “Twitter” սոցիալական կայքում #arkadasimermenidiasporası (ընկերս հայկական սփյուռքն է) հեշթագով արշավ է սկսվել: Օգտատերերից մեկը պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդատին առաջարկել է իր ընկերը դառնալ՝ գրելով «Եղբայր, ոչ մի հայ ընկեր չունեմ: Դուք ինձ հետ կընկերանա՞ք: Կլինեք, բայց օգուտ չեք տա»:
Մեկ այլ օգտատեր հետևյալ գրառումն է արել. «Հայկական սփյուռքից մի ընկեր ունեմ, այդպես էլ նրա օգուտը չեմ տեսել»:
Իսկ մեկ ուրիշը, Դավուօղլուի խոսքերը մեջբերելով, գրել է, որ կրկին ատելություն սերմանող արտահայտություններ են արվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:

Թուրքիայում 65 և բարձր տարիքի քաղաքացիների թիվը գերազանցել է 8.7 միլիոնը՝ կազմելով բնակչության շուրջ 10.2%-ը։

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |