Տարածաշրջան11:33, 01 Հունիս 2015
Էրղողանի ու Քըլըչդարօղլուի միջև «զուգարանակոնքի ճգնաժամը» շարունակվում է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև «զուգարանակոնքի ճգնաժամը» շարունակվում է:
Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն պնդել էր, թե Էրդողանի պալատում զուգարանակոնքերը ոսկուց են, ինչին ի պատասխան, նախագահը Քըլըչդարօղլուին հրավիրել է պալատ:
Նախագահի քարտուղարության կողմից «Ժողովրդահանրապետական» կուսակցություն ուղարկվել է պաշտոնական գրություն, որում ասվում է. «Ձեր կուսակցության ղեկավարը տարբեր մեդիա օրգանների միջոցով հայտարարություններ է անում, թե նախագահական պալատում ոսկե զուգարանակոնքեր կան: Նախագահի կարգադրությամբ, նրան հրավիրում ենք նախագահական պալատ` ուսումնասիրություններ անելու»:
Իսկ նախօրեին ինքը` Էրդողանը, թուրքական հեռուստահողորդումներից մեկի եթերում, անդրադառնալով Քըլըչդարօղլուի հայտարարությանը, ասել էր, թե, եթե վերջինս իր պալատում ոսկե զուգարանկոնք գտնի, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |