Տարածաշրջան10:37, 05 Հունիս 2015
Թուրքիան 7-րդ տեղն է զբաղեցնում ամենաշատ ահաբեկչության ենթարկվող երկրների ցուցակում
Արժույթի միջազգային հիմնադրամի (International Monetary Fund – ԱՄՀ - IMF) կատարած հետազոտության համաձայն ամբողջ աշխարհում ամենից շատ ահաբեկչության ենթարկվող 122 երկրների ցանկում Թուրքիան 7-րդ տեղն է զբաղեցնում: Ահաբեկչության պատճառով Թուրքիան զրկվել է միջազգային ներդրումների երեք քառորդից, որը կազմում է շուրջ 378 մլրդ դոլար:
«Ֆինանս և զարգացում» ամսագրում հրապարակված ԱՄՀ-ի հետազոտության արդյունքների համաձայն՝ Թուրքիան 41 տարվա ընթացքում ամեն տարի ենթարկվել է շուրջ 40 ահաբեկչական հարձակման՝ երկրի ներսից և 6 ահաբեկչական հարձակման՝ արտերկրից:
Եթե չլինեին այդ ահաբեկչությունները և դրանց պատճառ հանդիսացած քաղաքական և տնտեսական գործոնները, Թուրքիան կարող էր ևս 378 մլրդ դոլարի ներդրումներ ստանալ օտար երկրներից:
Ըստ հետազոտության՝ ահաբեկչության ամենաշատ ենթարկված երկրները ներքոնշյալներն են.
1. Պերու
2. Կոլումբիա
3. Հնդկաստան
4. Սալվադոր
5. Պակիստան
6. Չիլի
7. Թուրքիա
8. Ֆիլիպիններ
9. Շրի Լանկա
Իսկ արտասահմանյան երկրներիցկատարվող ներդրումների տեսանկյունից Թուրքիան 122 երկրների շարքում 25-րդ տեղն է զբաղեցնում: Այդ ներդրումների ծավալը Թուրքիայի համար կազմում է տարեկան համախառն ներքին արդյունքի 0.37 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |