Տարածաշրջան12:07, 10 Հունիս 2015
Դեմիրթաշը մեղադրել է Էրդողանին Դիարբեքիրի պայթունների հարցում լռություն պահապանելու համար
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ընտրական 10 տոկոսանոց շեմը հաղթահարած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը մեկնաբանել է Դիարբեքիրում տեղի ունացած դեպքերը:
Տեղեկացնենք, որ հունիսի 5-ին Դիարբեքիրում ԺԴԿ-ի հանրահավաքի ժամանակ 2 իրարահաջորդ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր 3 քաղաքացի: Իսկ նախօրեին էլ սպանվել էին «Գիտության աջակցման և գիտական ուսումնասիրությունների ասոցացիայի» նախագահ Այթաչ Բարանը և 3 ԺԴԿ անդամ:
Ինչպես տեղեկացնում է «CNNTürk» լրատվական կայքը, Դեմիրթաշն այս երկու դեպքերի մեջ կապ է տեսնում:
Դեմիրթաշը Դիարբեքիրի նահանգապետարանից և ոստիկանությունից պահանջել է հայտնել Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունների հեղինակի ինքնությունը: «Պայթյունի հեղինակի բոլոր կապերը հրապարակավ պետք է ներկայացվեն: Ո՞վ է, անունն ի՞նչ է, ումի՞ց է օժանդակություն ստացել, ի՞նչ կազմակերպության հետ է կապված, ո՞ր թույլ օղակի պատճառով է կարողացել հանրահավաքի վայր ռումբ բերել. այս ամենը պետք է հրապարակվի»,- ասել է Դեմիրթաշը:
Նա նաև մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կառավարությանը, ինչպես նաև իշխանամետ լրատվամիջոցներին: Առաջիններին մեղադրել է լռություն պահպանելու, իսկ երկրորդներին՝ ստորության և ապակողմնորոշող լուրեր տարածելու մեջ:
Դիմելով Էրդողանին և վարչապետ Ահմեթ Դավութօղլուին՝ Դեմիրթաշն ասել է. «Երկրի նախագահը, վարչապետը դեռ դուք եք: Ինչ-որ մարդիկ գործի են անցել, որ երկրում քաղաքացիական պատերազմ բռնկվի, իսկ երկրի նախագահը, վարչապետը չկան, ներքին գործերի նախարարը, կառավարությունը ծպտուն չեն հանում: Տպավորություն է, թե սպասում են երկիրը տակնուվրա լինի, բոլորը կռվեն, ներքին պատերազմ սկսվի, որից հետո հավանաբար կասեն. «Ահա, հասկացեք «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) արժեքը»: Սակայն մենք դա թույլ չենք տա: Այս երկիրը ԱԶԿ-ի հետ, թե առանց նրա, շարունակելու է իր ընթացքը, ապահովելու է խաղաղությունը, հասնելու է ժողովրդավարության»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |