Տարածաշրջան11:21, 11 Հունիս 2015
Էրդողան. «Բոլորը պետք է իրենց էգոն մի կողմ դնեն և կառավարություն ձևավորեն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ի խորհրդարական ընտրություններից հետո առաջին ագնամ հայտնվել է հանրության առջև: Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում ուսանողների 4-րդ միջազգային ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ: Նա խոսել է Թուրքիայում առկա քաղաքական իրադրության մասին, որի մեջ երկիրը հայտնվել է խորհրդարանական ընտրություններից հետո:
CNNTürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ ելույթի ժամանակ Էրդողանը բոլորին կոչ է արել հարգել ժողովրդի որոշումը:
«Այս ընտրությունների արդյունքը ժողովրդի որոշումն է, և բոլորը պարտավոր են հարգել այդ որոշումը: Արդյունքները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը չի ցանկացել միակուսակցական իշխանություն լինի»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Նա ընդգծել է, որ իր վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն է ընկնում, քանի որ ազգընտիր առաջին նախագահն է հանրապետական Թուրքիայի պատմության մեջ: Այդ պատճառով էլ խորհրդարանական ընտրություններից հետո հանդիպել է խորհրդարանի ամենատարեց պատգամավորի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին նախագահ 77-ամյա Դենիզ Բայքալի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Էրդողանը բոլոր ուժերին կոչ է արել սահմանադությամբ սահմանված ժամանակահաատվածում, իրենց էգոները մի կողմ դնելով, անհապաղ կառավարություն ձևավորել: Ըստ Էրդողանի՝ որևէ մեկը, անկախ քաղաքական ուղղվածությունից, իրավունք չունի իր «ես»-ով շարժվել, պետք է առաջ ընթանա «մենք»-ի սկզբունքով:
Էրդողանը հավատում է, որ մեջլիսում հայտնված բոլոր կուսակցությունները Թուրքիայի սահամանդրության և օրենքների շրջանակում իրենց ընտրությունը կկայացնեն ոչ թե ճգնաժամի, այլ խնդրի լուծման օգտին: Նա բոլոր կուսակցություններին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար՝ միաժամանակ նշելով, որ սահամանադրությամբ հաստատված կարգով իրեն բաժին ընկած պարտականությունները կյանքի է կոչելու:
3. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Գարո Փայլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |