Տարածաշրջան10:46, 22 Հունիս 2015
Հայտանբերվել է «Իսլամական պետության»` դեպի թուրքական սահման տանող թունելը

Թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Սիրիայի Թել Աբյադ քաղաքում, որը ավելի քան 2 տարի գտնվում էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ, հայնտաբերվել է դեպի թուրքական սահման տանող 500 մետրանոց թունել:
Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի`թունելը Թել Աբյադից ձգվում է մինչև թուրք-սիրիական Աքչաքալե անցակետ:
Լրատվական կայքը հայտնում է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ նպատակով է այդ թունելը օգտագործվում: Թունելի խորությունը 3մ է, բարձրությունը` 1,5մ, իսկ լայնությունը` 1մ:
Հավելենք նաև, որ Թել Աբյադը ԻՊ-ից ազատագրվեց, ԱՄՆ-ի օդային ռմբակոծությունների և Սիրիայի Ազատ բանակին պատկանող Էլ Ֆըրաթի ուժերի կողմից:
Թունելը հայտնաբերվել է, այն ժամանակ, երբ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG )-ը սկսել են որոնողական աշխատանքեր իրականացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |