Հասարակական09:20, 27 Հունիս 2015
Ստամբուլում «Արմեն» ճամբարի համար քայլերթ է իրականացվել. Ցուցարարները իրենց աջակցությունն են հայտնել երևանյան ցույցերին (լուսանկարներ)
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական «Արմեն» ճամբար-որբանոցի վերադարձի համար մղվող պայքարի 52-րդ օրը Ստամբուլում բողոքի քայլերթ է կազմակերպվել:
Ցուցարարները քայլերթը իրականացրել են հունիսի 26-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում` վանկարկելով` «Վերադարձրեք ճամբարը հայերին», «Վերջ խաբեությանը», «Միացեք մեր պայքարին», «Մենք այստեղ ենք, դեռ այստեղ ենք»:
Ուշագրավ է, որ ցուցարարները պարզել են այս օրերին Երևանում անցկացվող Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներին աջակցություն հայտնող պաստառներ: Պաստառների վրա գրված է եղել «From #KampArmen to #ElectricYerevan»:
Մոտ 3 հազար ցուցարարներին միացել է նաև «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ, հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Սակայն հետագայում ապօրինաբար խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր: Կա խոստում ` ճամբարը վերադարձնելու վերաբերյալ, սակայն առ այժմ ոչ մի իրավական քայլ չի արվել ու հարյուրավոր երիտասարդ ակտիվիստներ ճամբարում 24-ժամյա հերթապահություն են իրականացնում: Նրանք պնդում են , որ չեն հեռանա ճամբարից` մինչև այն չվերադարձվի իրական տիրոջը` հայկական հիմնադրամին:
Լուսանկարները` Baris Paksoy/ Dopa
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |