Տարածաշրջան10:02, 02 Հուլիս 2015
WikiLeaks-ի սկանդալային բացահայտումը Իրանի և Թուրքիայի վերաբերյալ
Հանրահայտ «WikiLeaks» կայքը, հրապարակելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոշ բացահայտումներ է արել թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ:
Թուրքական «internethaber» լրատվամիջոցը, հղում անելով «WikiLeaks»-ին, նշում է, որ Իրանը Թուրքիային նախազգուշացրել է, որ եթե Թուրքիան միջամտի Սիրիայի ներքին գործերին, ապա կդառնա իրանական հրթիռների թիրախ:
«WikiԼeaks»-ի հրապարակած մի շարք փաստաթղթերից պարզվել է, որ Թեհրանում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, նամակ հղելով Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությանը, տեղեկացրել էր, որ իրանական մամուլը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականությունը կրկնելու և իրականացնելու մեջ:
Թեհրանում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանատան պատրաստած զեկույցի համաձայն` Իրանը բազմիցս կոչ է արել, որ Թուրքիան հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելու մտադրությունից:
Հավելենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում հայտնվել էր «WikiLeaks»-ի կողմից հրապարակված մի փաստաուղթ, որով Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձերք էին բերել համաձայնություն՝ միասնական ուժերով տապալելու Ասադի վարչակազմը Սիրիայում: Կայքը մինչև այժմ հրապարակել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության ավելի քան 60 հազար գաղտնի փաստաթուղթ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |