09:55, 09 Հուլիս 2015
Թուրքիայի չափահաս բնակչության 2 տոկոսը տիրում է երկրի ունեցվածքի 77.7 տոկոսին
Թուրքիան 100 տոկոսով բռնատիրական երկիր է: Այսպիսի եզրակացության է հանգել Թուրքական «Meydan Gazetesi» պարբերականի թղթակից Օղուզ Քարամուքը՝ համանուն վերնագրով իր հոդվածում:
Ներկայացնելով ժողովրդավարության՝ ողջ աշխարհում ընդունված չափանիշները՝ հոդվածագիրը նկատել է տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից որպես ժողովրդավարության չափանիշ ներկայացված «ընտրությունների արդարությունից» բացի ժողովրդավարության չափանիշ են հանդիսանում նաև «հնարավորությունների հավասարությունը» և «տնտեսական միջոցների հավասար բաշխվածությունը»:
Շվեյցարական բանկի Credit Suisse ֆինանսական կոնգլոմերատի տվյալների համաձայն՝ հարուստ են համարվում այն մարդիկ, որոնց ունեցվածքը հավասար է կամ գերազանցում է 100.000 ամերիկյան դոլարը: Ողջ աշխարհի բնակչության միայն 373 միլիոնն է համապատասխանում նշված չափանիշին: Այդպիսիք կազմում են աշխարհի չափահաս բնակչության ընդամենը 7.9 տոկոսը:
Առանձին երկրներում միջոցների բաշխվածության պատկերը հետևյալն է:
Տնտեսական անհավասարության առումով առաջատար Ռուսաստանում 100.000 դոլարից ավելի ունեցվածքի տեր քաղաքացիները կազմում են չափահաս բնակչության 1.5 տոկոսը, նրանց ունեցվածքը կազմում է երկրի ընդհանուր ֆինանսատնտեսական միջոցների 84.8 տոկոսը: Իսկ բնակչության մնացած 98.5 տոկոսին բաժին է ընկնում երկրի ողջ ունեցվածքի միայն 15.2 տոկոսը:
Ըստ միջոցների անհավասարության՝ 2-րդ տեղում Թուրքիան է: Այստեղ ունևորները կազմում են երկրի 52 մլն չափահաս բնակչության ընդամենը 2 տոկոսը՝ 1 մլն 40 հազար մարդ: Նրանց ունեցվածքը կազմում է երկրի ընդհանուր նյութական միջոցների 77.7 տոկոսը: Բնակչության մնացած բազմամիլիոնանոց հատվածին բաժին է ընկնում երկրի ընդհանուր ունեցվածքի 22.3 տոկոսը միայն:
Հետաքրքրական է նաև այն փաստը, որ 2000թ. Թուրքիան այս չափանիշի համաձայն 45 երկրների շարքում 19-րդ տեղն էր զբաղեցնում, 2002-ին՝ 14-րդ, իսկ ահա 2015-ին.՝ 2-րդ:
Ըստ հեղինակի՝ այս փաստն ակնհայտորեն ցույց է տալիս, թե երկրում ինչ արագությամբ է խաթարվում եկամուտների հավասարությունը: Միաժամանակ, ըստ Քարամուքի, սա վկայում է այն մասին, որ Թուրքիան անհերքելիորեն բռնատիրական պետություն է:
Ըստ տնտեսական միջոցների բաշխվածության հավասարության չափանիշի՝ զարգացած ժողովրդավարական երկրներ կարող են համարվել Ավստրալիան (հարուստ է բնակչության 70 տոկոսը), Իտալիան (59.9 տոկոս), Անգլիան (57.5 տոկոս), Բելգիան (54 տոկոս), Ճապոնիան (53.9 տոկոս), Հոլանդիան (51 տոկոս), ԱՄՆ-ն (39.4 տոկոս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |